15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ․ բազմադրվագ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՀՀ ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող և նրանց հարող անձանց կողմից կատարված բազմադրվագ հանցանքների վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը։
Մասնավորապես՝ քրեական վարույթի շրջանակում քննչական խմբի կողմից իրականացված մեծածավալ վարութային գործողությունների, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացված ապացույցների հիման վրա սպանության փորձի, սպանության նախապատրաստության, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ավազակության, բնակարանների գողությունների, հրազենի ապօրինի իրացման, հրկիզման եղանակով ուրիշի խոշոր չափերի գույքի ոչնչացման, իրացման նպատակով խոշոր չափերի թմրամիջոց պահելու, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ մարդու առևանգման, զենքի գործադրմամբ խուլիգանության համար 15 անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու միջնորդություն է ներկայացվել հսկող դատախազին, որը բավարարվել է:
15 անձից 9-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը, իսկ մյուսների նկատմամբ՝ այլընտրանքային խափանման միջոցներ:
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ:
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Նմանատիպ հոդվածներ
Բոլոր քոլեջների ուսանողներն առաջնահերթ մասնագիտությունների գծով կստանան 50 հազար դրամի չափով կրթաթոշակ
Երիտասարդների հետաքրքրությունը միջին մասնագիտական կրթության նկատմամբ շարունակում է կայուն աճել։ Այս մասին հայտնել է Հայա...
Օրենք, որը զրկում է տեսալսողական մեդիային եկամուտից
Հայաստանում գործում է մի օրենք, որի մասին քաղաքացիների մեծ մասը նույնիսկ չգիտի։ Օրենք, որի հետևանքները 2025 թվականից կրո...
«SAS» սուպերմարկետում մենեջերը լուսանկարել է աշխատակցին, ապա նրա անունով վարկ ձևակերպել
Հունիսի 28-ին Երևանում ժամը 16։20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության...
Ջերմուկի «Օլիմպիա» առողջարանում հայտնաբերվել է 14-ամյա երեխայի մարմին
Հունիսի 28-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարությ...