ՌԴ ՊՆ-ն հայտնել է Կիևի և Օդեսայի ռազմական օբյեկտներին հարվածելու մասին
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ռուսական զինված ուժերը գիշերը խմբային հարվածներ են հասցրել Ուկրաինայի ռազմական օբյեկտներին։
Ըստ գերատեսչության՝ հարվածներն իրականացվել են օդային և ցամաքային տեղակայման մեծ հեռահարության բարձր ճշգրտության զենքով, ինչպես նաև անօդաչու թռչող սարքերով։
«Այսօր գիշեր ՌԴ ԶՈւ-ն խմբային հարվածներ է հասցրել օդային և ցամաքային մեծ հեռահարության բարձր ճշգրտության զենքով, անօդաչուներով, որի հետևանքով Կիև քաղաքում խոցվել են տարբեր տեսակի հրթիռների և անօդաչուների մշակման ու արտադրությանը մասնակցող ռազմաարդյունաբերական ձեռնարկություններ»,- ասվում է ՌԴ ՊՆ հաղորդագրությունում։
Ռուսաստանի ռազմական գերատեսչությունը նաև հայտարարել է, որ Օդեսայի մարզում հարվածներ են հասցվել «Յուժնի» նավահանգստի ենթակառուցվածքային օբյեկտներին, որոնք, ըստ ՊՆ-ի, օգտագործվում են Ուկրաինայի զինված ուժերի համար վառելիքաքսուքային նյութերի բեռնաթափման և պահպանման նպատակով։
Ուկրաինական կողմը այս հաղորդագրության վերաբերյալ դեռևս մեկնաբանություն չի ներկայացրել։
Հիշեցնենք՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ռազմական գործողությունները սկսվել են 2022 թվականի փետրվարի 24-ին և շարունակվում են մինչ օրս։
Նմանատիպ հոդվածներ
Ուկրաինական ԱԹՍ-ների թիրախում՝ Թաթարստանի նավթաքիմիական համալիրն է
Հուլիսի 8-ի գիշերը ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարձակումներ են իրականացրել Ռուսաստանի տարածքում գտնվող մի շարք ռա...
Սուրեն Պապիկյանը ցուցադրել է հայկական նոր զինատեսակների մարտական վարժանքները
ՀՀ բանակի զինծառայողների մարզումները «ՏՈՐՔ» հաուբիցներով, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանքներով, հայրենական արտադրությ...
Ալիևը քննադատել է Բայդենին և գովաբանել Թրամփին
ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենը, երբ դեռ սենատոր էր, Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանելու նախաձեռնողներից մեկն էր։ Այս մ...
Իրանը չի հրաժարվում ԱՄՆ-ի հետ հարցերը դիվանագիտությամբ լուծել
Իրանը չի հրաժարվում Միացյալ Նահանգների հետ առկա խնդիրները դիվանագիտական ճանապարհով լուծելու հնարավորությունից։ Այս մասին...