Իրանը զանգվածային հարվածներ է հասցրել ամերիկյան ռազմական օբյեկտներին
Իրանի բանակը հայտարարել է, որ զանգվածային հարվածներ է հասցրել Քուվեյթում տեղակայված ամերիկյան Patriot զենիթահրթիռային համալիրների դիրքերին, հաղորդում է Իրանի պետական հեռուստաալիքը։
Հայտարարության համաձայն՝ անօդաչու թռչող սարքեր են արձակվել նաև ամերիկացի զինվորականների կողմից օգտագործվող ռազմակայանի վառելիքի պահեստարանների, զինամթերքի պահեստի և կապի համակարգերի ուղղությամբ։
Միևնույն ժամանակ «Թասնիմ» գործակալությունը տեղեկացրել է Իրանի մի շարք քաղաքներում՝ Հորմուզի նեղուցի և Օմանի ծոցի ափերին, տեղի ունեցած հզոր պայթյունների մասին։
Նրա տվյալներով՝ պայթյուններ են գրանցվել Հորմոզգան նահանգի արևելքում գտնվող Բանդար Աբաս նավահանգստային քաղաքում։ Այնտեղ գործի են դրվել հակաօդային պաշտպանության միջոցները։
Առնվազն վեց պայթյուն է տեղի ունեցել Չաբահար և Քոնարաք քաղաքների շրջանում, որոնք գտնվում են Սիստան և Բելուջիստան նահանգում՝ Օմանի ծոցի ափին։
Ավելի վաղ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել էր, որ ամերիկացի զինվորականները ծրագրում են առաջիկա երկու օրվա ընթացքում հզոր հարվածներ հասցնել Իրանին։
«Մենք այսօր երեկոյան ուժգին կհարվածենք նրանց, իսկ հետո՝ նաև վաղը», - ասել էր նա։
Նմանատիպ հոդվածներ
Ուկրաինական ԶՈՒ-ն զանգվածային հարվածներ է հասցրել Ռուսաստանի քաղաքներից մեկին
Ուկրաինական բանակը անօդաչու թռչող սարքերով հարվածել է Ռուսաստանի Պենզա քաղաքին:Ռուսաստանի Պենզայի մարզում ուկրաինական ան...
Սուրեն Պապիկյանը ցուցադրել է հայկական նոր զինատեսակների մարտական վարժանքները
ՀՀ բանակի զինծառայողների մարզումները «ՏՈՐՔ» հաուբիցներով, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանքներով, հայրենական արտադրությ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Զանգվածային գրոհ Վորոնեժի վրա․ Ուկրաինայի ԶՈՒ-ն հուժկու հարվածներ է հասցնում
Համացանցում տեսանյութեր են տարածվել, որոնցում արձանագրված են Վորոնեժի կիսահաղորդիչների արտադրության գործարանին հասցված հ...
Ռուսաստանն ու Չինաստանը օդ են բարձրացրել ռազմավարական ավիացիան․ ի՞նչ է սպասվում
Ռուսաստանի օդատիեզերական ուժերը և Չինաստանի ռազմաօդային ուժերը համատեղ օդային պարեկություն են իրականացրել Խաղաղ օվկիանոս...