Պենտագոնը գաղտնի տեղեկատվության արտահոսքի դեմ պայքարի հատուկ խումբ է ստեղծել
Պենտագոնը հայտարարել է Արդարադատության նախարարության հետ տեղեկատվության արտահոսքերի դեմ պայքարի համատեղ խմբի ստեղծման մասին:
ԱՄՆ պաշտպանության նախարարությունը և երկրի Արդարադատության նախարարությունը (գլխավոր դատախազությունը) ստեղծում են համատեղ աշխատանքային խումբ՝ Պենտագոնից գաղտնի տեղեկատվության արտահոսքերի դեմ պայքարի համար։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը։
Նրա խոսքով՝ տեղեկատվության արտահոսքի յուրաքանչյուր դեպքի ժամանակ կարևոր է հնարավորինս արագ անհրաժեշտ տվյալները փոխանցել Արդարադատության նախարարությանը և իրավապահ մյուս կառույցներին, այդ թվում՝ ՀԴԲ-ին, որպեսզի հնարավոր լինի արագ բացահայտել և պատասխանատվության ենթարկել մեղավորներին։
Հեգսեթը հայտնել է, որ Պենտագոնի իրավախորհրդատուի գրասենյակին լիազորել է համակարգել համագործակցությունը Արդարադատության նախարարության հետ։ Բացի այդ, պաշտպանության նախարարության բոլոր ստորաբաժանումներին հանձնարարել է առավելագույնը 48 ժամվա ընթացքում կատարել տեղեկատվության արտահոսքերի հետ կապված հարցումները։
«Գաղտնի և խիստ գաղտնի տեղեկատվությանը հասանելիությունը բարձրագույն վստահության դրսևորում է, և այդ վստահությունը դավաճանողները պատասխանատվության կենթարկվեն օրենքի ամբողջ խստությամբ», - ընդգծել է Հեգսեթը։
Նմանատիպ հոդվածներ
Իրանը սպառնում է Իսրայելին՝ իր ենթակառուցվածքների վրա հարձակման դեպքում
Իրանը հայտարարել է, որ իր ենթակառուցվածքների վրա ցանկացած հարձակում անպատասխան չի մնա, և պատասխան հարվածներ կհասցվեն Իսր...
Ստացել եմ ծանուցում, որ սեպտեմբերի 1-ից այլևս դադարելու եմ դասավանդել ԵՊՀ-ում. Ռուբեն Մելիքյան
Իրավապաշտպան, փաստաբան, Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը տեղեկցնում է՝ ԵՊՀ ռեկտորի պաշտոնը զբաղեցնող անձի ստորագ...
Ընտրությունների արդյունքում առերեսվել ենք մի շարք խնդիրների. Փաշինյանը՝ Խաչատուրյանին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ հանդիպմանը հայտարարել է, որ խորհրդարանական ընտրո...
Հայաստանում վարորդական իրավունքի հարցաշարը կփոխվի. Տեսական քննության արդյունքները ուժի մեջ կլինեն 2 տարի
ՀՀ–ում վարորդական իրավունքի տեսական քննության դրական արդյունքները մեկ տարվա փոխարեն կպահպանվեն 2 տարի, որպեսզի քաղաքացին...