ԱՄԷ-ի դրոշի ներքո Հորմուզի նեղուցով ընթացող երկու լցանավ հրթիռային հարձակման են ենթարկվել
ԱՄԷ-ի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Իրանը հրթիռային հարձակում է իրականացրել Հորմուզի նեղուցում գտնվող երկու լցանավերի վրա։
Արաբական Միացյալ Էմիրությունների պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ Օմանի տարածքային ջրերում՝ Հորմուզի նեղուցի հարավային անցուղում, իրանական երկու թևավոր հրթիռ է խոցել ԱՄԷ-ին պատկանող Mombasa և Bahia լցանավերը։
Հաղորդվում է, որ Mombasa լցանավի վրա զոհվել է անձնակազմի մեկ անդամ՝ Հնդկաստանի քաղաքացի։ Եվս ութ մարդ վիրավորվել է, որոնցից վեցը Հնդկաստանի, երկուսը՝ Ուկրաինայի քաղաքացիներ են։ Տուժածներից չորսի վիճակը գնահատվում է ծանր։
Հարձակման հետևանքով երկու լցանավերում էլ հրդեհ է բռնկվել։
ԱՄԷ-ի պաշտպանության նախարարությունը խստորեն դատապարտել է հարձակումը՝ հայտարարելով, որ երկրի զինված ուժերը գտնվում են բարձր պատրաստականության վիճակում և լիովին պատրաստ են արձագանքել ցանկացած սպառնալիքի։
Միաժամանակ, Մեծ Բրիտանիայի ծովային առևտրի օպերատիվ կենտրոնը (UKMTO) հայտնել է, որ Օմանի Կալհաթ քաղաքից մոտ 74 կմ հյուսիս-արևելք գտնվող շրջանում անհայտ արկով հարված է հասցվել մեկ այլ լցանավի։ Կապիտանի փոխանցմամբ՝ հարվածը հասցվել է նավի մեքենայական բաժանմունքին, սակայն անձնակազմի բոլոր անդամները գտնվում են անվտանգ վիճակում։
Նմանատիպ հոդվածներ
Անկարայի ռազմատեխնիկական փակուղին․ Արտակ Զաքարյան
ՀՀ ՊՆ նախկին նախարար Արտակ Զաքարյանը գրում է․ «Անկարայի ռազմատեխնիկական փակուղինԹուրքիան ուղիներ է փնտրում ռուսական S-40...
Սուրեն Պապիկյանը ցուցադրել է հայկական նոր զինատեսակների մարտական վարժանքները
ՀՀ բանակի զինծառայողների մարզումները «ՏՈՐՔ» հաուբիցներով, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանքներով, հայրենական արտադրությ...
Հորմուզի նեղուցով առևտրային նավերի երթևեկությունը դադարեցվել է. BBC
MarineTraffic նավերի ստուգման ծառայության տվյալներով՝ Հորմուզի նեղուցով իրենց տեղորոշումը փոխանցող որևէ առևտրային...
Իրանի և ԱՄՆ-ի փոխադարձ հարվածների ֆոնին նավթի գներն աճել են
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ հարվածներ է հասցրել Մերձավոր Արևելքում տեղակայված ամ...