ՍԱՏՄ-ն հորդորում է սեզոնային մրգերն ու բանջարեղենը գնել միայն վերահսկվող վաճառակետերից
Ամռանը բնական ճանապարհով հասած մրգերը, հատապտուղներն ու բանջարեղենը պարունակում են առավելագույն քանակությամբ վիտամիններ, հանքանյութեր և հակաօքսիդանտներ, որոնք ապահովում են մեր օրգանիզմի պահանջները՝ ամրապնդելով իմունային համակարգը:
Սեզոնային մրգերի, հատապտուղների և բանջարեղենի օգտագործումն առողջ և բալանսավորված սննդակարգի հիմքն է, և Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետները խորհուրդ են տալիս բանջարեղեն և միրգ ընտրելիս հետևել մի շարք պարզ կանոնների՝ այդպիսով նվազագույնի հասցնելով աղիքային վարակիչ հիվանդությունների սեզոնային բռնկումները․
- մրգերն ու բանջարեղենը ձեռք բերեք միայն հաստատված և վերահսկվող վաճառակետերից,
- անհրաժեշտության դեպքում պահանջեք մթերքի որակն ու անվտանգությունը հաստատող փաստաթղթեր,
- ուշադրություն դարձրեք վաճառողի անձնական հիգիենային,
- ստուգեք վաճառքի վայրի և հարակից տարածքի սանիտարահիգիենիկ վիճակը։
Գնումներ կատարելիս ուշադրություն դարձրեք մթերքի արտաքին տեսքին, գույնին և հոտին։ Պտուղները պետք է ունենան տվյալ տեսակին բնորոշ գույն, լինեն ամբողջական, առանց փչացման, նեխման կամ կեղևի վնասվածքների նշանների։
Հասուն և որակյալ պտուղները սովորաբար առանձնանում են հաճելի և բնական բույրով։
Հիշեցնենք՝ արգելվում է վաճառել նեխած, փչացած, վնասված կամ օգտագործման համար ոչ պիտանի բանջարեղեն և միրգ։
Օգտագործելուց առաջ պտուղները մանրակրկիտ լվացեք հոսող ջրի տակ։
Մի մոռացեք նաև անձնական հիգիենայի մասին․ լվացեք ձեռքերը ուտելուց առաջ, դրսից տուն վերադառնալուց և կենդանիների հետ շփվելուց հետո։
Պահպանեք մրգերի, բանջարեղենի և հատապտուղների պահման պայմանները, ճիշտ ջերմաստիճանը՝ թարմությունն ու անվտանգությունը երկար պահելու համար։
Պտուղ բանջարեղենի ճիշտ ընտրությունը և հիգիենայի մի շարք պարզ կանոնների պահպանումը կօգնեն օգտվել սեզոնային մթերքների օգտակար հատկություններից՝ առանց աղիքային վարակիչ հիվանդությունների սեզոնային բռնկումների ռիսկերի։
Նմանատիպ հոդվածներ
Բոլոր քոլեջների ուսանողներն առաջնահերթ մասնագիտությունների գծով կստանան 50 հազար դրամի չափով կրթաթոշակ
Երիտասարդների հետաքրքրությունը միջին մասնագիտական կրթության նկատմամբ շարունակում է կայուն աճել։ Այս մասին հայտնել է Հայա...
Օրենք, որը զրկում է տեսալսողական մեդիային եկամուտից
Հայաստանում գործում է մի օրենք, որի մասին քաղաքացիների մեծ մասը նույնիսկ չգիտի։ Օրենք, որի հետևանքները 2025 թվականից կրո...
«SAS» սուպերմարկետում մենեջերը լուսանկարել է աշխատակցին, ապա նրա անունով վարկ ձևակերպել
Հունիսի 28-ին Երևանում ժամը 16։20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության...
Ջերմուկի «Օլիմպիա» առողջարանում հայտնաբերվել է 14-ամյա երեխայի մարմին
Հունիսի 28-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարությ...