Telegram-ի t.me կարճ հղումները դադարել են աշխատել ամբողջ աշխարհում
Telegram մեսենջերի t.me կարճ հղումները, որոնց միջոցով օգտատերերը բացում են ալիքները, խմբերը և պրոֆիլները, դադարել են աշխատել ամբողջ աշխարհում։
Տեղեկությունների համաձայն՝ խնդիրը կապված է .me դոմենային գոտու օպերատորի կողմից կիրառված սահմանափակումների հետ։ Արդյունքում t.me հասցեն դուրս է մնացել համաշխարհային DNS համակարգից, ինչի պատճառով կարճ հղումները սովորական բրաուզերներում չեն բացվում։
Միաժամանակ խափանումը կապված չէ Ռոսկոմնադզորի կամ ռուսական ինտերնետ-պրովայդերների կողմից իրականացված արգելափակումների հետ։ Որոշ օգտատերերի մոտ t.me հղումները դեռ կարող են աշխատել՝ սարքի կամ ինտերնետ-պրովայդերի պահոցում (cache) պահպանված տվյալների շնորհիվ։
Ընդ որում, հենց Telegram հավելվածի ներսում t.me հղումները շարունակում են գործել։ Անխափան աշխատում են նաև telegram.me և telegram.org հասցեները։
Telegram-ի ղեկավարությունը դեռևս պաշտոնապես չի մեկնաբանել ստեղծված իրավիճակը։ Մասնագիտացված աղբյուրների փոխանցմամբ՝ նման խնդիրներ կարող են առաջանալ իրավական վեճերի, իրավապահ մարմինների պահանջների, տեխնիկական ստուգումների կամ այլ տեխնիկական պատճառների հետևանքով։ Նշվում է նաև, որ t.me դոմենը շարունակում է մնալ Telegram-ի սեփականությունը, իսկ դրա գրանցման ժամկետը գործում է մինչև 2035 թվականի մայիս։
Նմանատիպ հոդվածներ
«Չդրոշմավորված» գարեջուր Հայաստանում․ «Կիլիկիա»-յի պարզաբանումը․ Հետք
«Հետքը» գրում է, որ շուկայում հայտնաբերվել են «Կիլիկիա» գարեջրի շշեր, որոնց թվային դրոշմապիտակները (Data Matrix կոդեր) E...
«Ես Ֆիդել Կաստրոն եմ»․ Բյուրեղավանում տղամարդը բարձրացել է 70 մետր բարձրությամբ աշտարակ և սպառնում է ցած նետվել
Այսօր՝ հուլիսի 9-ի առավոտյան, արտառոց դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքում։ Տղամարդը բարձրացել է շշերի...
Վարորդական փոփոխությունների վերաբերյալ խորհրդատվություն՝ որտեղից ստանալ տեղեկություն
Սեպտեմբերի 1-ից փոփոխություններ են նախատեսված վարորդական քննությունների կարգի վերաբերյալ։Aurora News-ի հետ զրույցո...
Ուսուցիչներն ու ծնողները պահանջում են վերանայել քիմիայի միասնական քննության արդյունքները և դիմորդներին երրորդ հնարավորություն տալ
Կարինե Գևորգյան-Սահարյանը Ֆեյսբուքի իր էջում հրապարակել է դիմում-խնդրանք, որով` քիմիայի ուսուցիչները, միասնական քննությա...