998 խախտում. 1.7 մլն դրամ տուգանք․ ԲԸՏՄ-ն իրականացնում է խիստ վերահսկողություն
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ներկայացրել է մթնոլորտային օդի պահպանության պահանջների խախտումների վերջին տվյալները: Արձանագրվել է 998 դեպք՝ ներառյալ թափոնների, տերևների, խոզանների, բուսածածկի մնացորդների և աղբավայրերի այրումները։
Ընդհանուր ահազանգերից 793-ը ստացվել են Թեժ գծով, որոնցից 582-ը՝ ՆԳՆ փրկարար ծառայությունից, 211-ը՝ քաղաքացիներից։ Տեսչական մարմնի նախաձեռնությամբ արձանագրվել է 74 դեպք, ևս 131-ը ստացել են այլ պետական մարմիններից՝ մարզպետարաններից և համայնքներից։
Դեպքերի բաժանումը ըստ մարզերի հետևյալն է՝
Երևան – 23
Արագածոտն – 36
Արարատ – 213
Արմավիր – 58
Գեղարքունիք – 62
Լոռի – 38
Շիրակ – 74
Սյունիք – 9
Վայոց ձոր – 14
Կոտայք – 432
Տավուշ – 39
74 քաղաքացու նկատմամբ հարուցվել են վարչական վարույթներ, և նշանակված տուգանքների ընդհանուր գումարը կազմել է 1.750.000 դրամ։
Արձանագրվել են նաև 3 քրեական գործ։
39 միջնորդություն է ուղարկվել ՀՀ մարզպետներին՝ աղբավայրերում ինքնայրումների կանխարգելման, հսկողության իրականացումն ապահովելու և անհրաժեշտ հակահրդեհային միջոցառումների չկատարումը գնահատման նպատակով։
2025 թ․ ընթացքում բոլոր խոշորացված համայնքներում անցկացվել են իրազեկող հանդիպումներ՝ մարզպետների, համայնքապետերի, ավագանիների և բնակիչների մասնակցությամբ։ Քննարկվել են հրդեհների կանխարգելման հարցերը, «Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքի պահանջները, ինչպես նաև վարչական պատասխանատվության սահմանված տուգանքները։
Տեսչական մարմինը հիշեցնում է, որ խոզանների, բուսական մնացորդների, չորացած բուսականության, ինչպես նաև արոտավայրերի ու խոտհարքների բուսածածկի այրումը առաջացնում է վարչական պատասխանատվություն՝ տուգանքով՝ 50 000-ից 300 000 դրամի սահմաններում։
Հիշեցվում է, որ խստացված վերահսկողությունը շարունակվում է։
Թեժ գիծ՝ 119։





























