Հասարակություն
Թուրքիայում բոլոր համալսարաններն անցնելու են հեռավար ուսուցման ռեժիմի. Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը փետրվարի 11-ին այցելել է երկրաշարժի հետևանքով տուժած Դիարբեքիր. ելույթի ժամանակ նշել է զոհերի նոր թիվը: Էրդողանը հայտնել է, որ երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 21 043-ի, իսկ վիրավորների թիվը՝ 80097-ի։
Էրդողանը տեղեկացրել է, որ երկրում գործող բոլոր համալսարաններն անցնելու են հեռավար ուսուցման ռեժիմի, իսկ համալսարաններին պատկանող կացարանները տրվելու են աղետից տուժածներին, գրել է «Անադոլու» գործակալությունը։
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Հասարակություն բաժնից
Ավագանու մեծամասնությունը բոյկոտեց Ամիրյան փողոցի վերանվանելու առաջարկը
ԿԲ-ի պարզաբանումը 500 դրամանոցների հետ կապված
5.0