Քաղաքականություն
Սպասեք, դեռ վաղ է դա ասել. Պեսկովը` պատերազմի ավարտի մասին
Mariam Z.
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է, որ պետք չէ շտապել Ուկրաինայի հակամարտության մոտալուտ ավարտի մասին եզրակացություններով։
Կրեմլի խոսնակը, արձագանքելով այն տեսակետին, թե կողմերը երբևէ այսքան մոտ չեն եղել խաղաղության համաձայնագրի ստորագրմանը, ասել է. «Սպասեք։ Դեռ վաղ է դա ասել»։ Պեսկովը կարծիք է հայտնել, որ տարբեր երկրներում, այդ թվում՝ Միացյալ Նահանգներում, կլինեն մարդիկ, ովքեր կփորձեն խաթարել խաղաղության գործընթացը։
Ավելի վաղ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն նշել էր, որ Ուկրաինայի հակամարտությունը կարող է ավարտվել մինչև 2025 թվականի վերջը։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նայելով իմ աչքերի մեջ, կարծում եք, որ ես Ժնևում պիտի փախչե՞մ․ Լևոն Քոչարյան
Edita
Պուտինը պատասխանել է Փաշինյանին և Լուկաշենկոյին գազի հարցով
WRed
Ռոբերտ Քոչարյանը վարակվել է կորոնավիրուսով
Հակոբ Արշակյանը շնորհակալություն է հայտնել հայաստանյան հեռահաղորդակցության բոլոր օպերատորներին
WRed