Երևանի քաղաքապետարանի դանդաղկոտությունը վերածվել է անգործության. Դավիթ Խաժակյան
Երևանի քաղաքապետարանի դանդաղկոտությունը որոշ ոլորտներում վերածվել է անգործության։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը։
«Ամիսներ շարունակ տնտեսվարողները սպասում են Կենդանաբանական այգում սրճարանների համար նախատեսված տարածքների վարձակալության աճուրդին: Իրավիճակի աբսուրդային կողմն այն է, որ ամիսներ շարունակ այս հարցը քննարկվել է, որոշվել են սկզբունքներ, սակայն այգու աշխատանքային սեզոնի մեկնարկից առ այսօր վարձակալության աճուրդը չի կայացել և բնականաբար տարածքի սրճարանները չեն գործում:
Ստացվում է, որ քաղաքային իշխանությունը ներդրումներից միայն խոսում է և երբ բանն հասնում է գործին, իրենք իրենց պարտավորությունները չեն կատարում:
Պարոն քաղաքապետ, ներդրումներ այսպես չեն գա, իսկ եկած զբոսաշրջիկները անվերադարձ կգնան: Ավարտին հասցրե՛ք սկսված գործընթացը, սեզոնը կիսվում է, իսկ աճուրդին սպասում են բազմաթիվ տնտեսվարողներ:
Բյուջեի եկամուտների կրած վնասից էլ չեմ խոսում, պատրաստի տարածքները մնացել են կողպված վիճակում:
Հ.Գ. Այս հարցով երկու ամսից ավել զբաղվել եմ աշխատանքային կարգով` փորձելով հասցեագրել ինձ դիմած տնտեսվարողների դիտարկումները և ապարդյուն... անգործությունը խրոնիկ է»,–նշել է նա:
Նմանատիպ հոդվածներ
ՊՆ-ում պաշտոնանկությունները սկսվեցին. Լուրջ գործընթաց է մեկնարկել. Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթն իր նախորդ համարներից մեկում գրել էր, որ Պաշտպանության նախարարությունում...
Օսիպյանը ՃՈ-ում հատուկ նիստ է հրավիրել. հնարավոր են պաշտոնանկություններ. Shamshyan.com
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ճանապարհային ոստիկանության նիստերի դահլիճում են հավաքվել ճանապարհային ոստիկա...
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Լուկաշենկոյի հետ. մանրամասներ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ:Հեռախոսազրույցի ընթացք...
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Վիետնամի Ազգային ժողովի նախագահի հետ
Շարունակվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Վիետնամի Սոցիալիստական Հանրապետություն: Հուլիսի 6-ի առավոտյան Նի...