Խուզարկություն՝ Գյումրիի «Մայր Հայաստան» դաշինքի գրասենյակում
Ոստիկանության և Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցները խուզարկություն են անցկացնում Գյումրիի «Մայր Հայաստան» դաշինքի գրասենյակում՝ ակնհայտորեն խոչընդոտելով մեր աշխատանքները, հայտնում են դաշինքից: Այս մասին տեղեկացնում է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն:
«Սա մենք գնահատում ենք որպես իշխանությունների կողմից հարձակում Գյումրու ընտրություններին մասնակցող ընդդիմադիր ուժի դեմ և կոչ ենք անում լրատվամիջոցներին գալ Գորկու 50/4 հասցե։ Վաղ առավոտյան խուզարկություն է իրականացվել նաև մեր թիմակից Արա Ոսկանյանի տանը, ով կազմակերպչական հարցերով է զբաղվում»,-նշված է հաղորդագրության մեջ:
Նախաձեռնվել են քրեական վարույթներ ընտրակաշառք տալու, ստանալու, ինչպես նաև ընտրության ժամանակ բարեգործության արգելքը խախտելու առերևույթ հանցագործությունների վերաբերյալ ՀՀ ՆԳՆ քրեական ոստիկանությունից և Ազգային անվտանգության ծառայությունից ստացված հաղորդումների հիման վրա:
Ստացված տվյալների համաձայն՝ ընտրողին առաջարկվել է ընտրակաշառք՝ Գյումրիի ավագանու արտահերթ ընտրություններում առաջադրված կուսակցության օգտին քվեարկելու պայմանով: Տվյալներ են ստացվել նաև նույն համայնքի ավագանու ընտրություններում առաջադրված կուսակցության անդամի, ինչպես նաև լիազոր ներկայացուցչի կողմից բարեգործության անվան տակ ընտրողներին որպես ապրանք վառելափայտ տալու, փողոցների խճապատման աշխատանքներ կատարելու, տարազների և այլ գույքի ձեռքբերման համար գումար խոստանալու մասին:
Նշենք` Գյումրու ավագանու «Բալասանյան դաշինքի» 14 անդամները 2024 թ. հոկտեմբերին վայր դրեցին իրենց մանդատները։ Նրանց թվում էր նաև քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը։ Դրանից հետո ինքնաբացարկ հայտնեցին նաև դաշինքի ցուցակի բոլոր ներկայացուցիչները։
Նմանատիպ հոդվածներ
Դուք պետություն եք կառուցում ուրիշի տարածքում․ Զախարովա
Կիևի ռեժիմը հետևողականորեն քայլեր է ձեռնարկում ռուս ժողովրդի ինքնությունը ջնջելու՝ նրանց լեզուն, մշակույթը, պատմությունը...
Նրանք տապալել են Եվրամիության տնտեսությունն ու մայրցամաքը․ Զախարովա
Բրիտանական իշխանությունները ձգտում են Եվրամիությանը հրահրել Ռուսաստանի հետ սպանդի։ Նրանց ոսկե երազանքն է հրահրել եվրոպակ...
Ադրբեջանի կողմից այս ամենը խաբկանք է․ Օհանյան
Հայաստանի իշխանությունները ցանկանում են գնալ խաղաղության, գիտակցելով, որ Ադրբեջանը միայն ցանկանում է կորզել, իրական խաղա...
Աչք չենք փակելու, բոլորի գլուխները տալու ենք պատերին․ Հովհաննիսյան
Հայաստանում որևէ մեկը չի կարող ազդել քաղաքացու ընտրելու իրավունքի վրա, ուստի իրավապահ մարմինները պետք է գործեն, օրենքի ո...