Քաղաքականություն
Դա պարզապես քարտեզ էր. Ուկրաինայի խաղաղության ԱՄՆ 28 կետանոց պլանը կրճատվել է
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ Վաշինգտոնի՝ Ուկրաինայի հակամարտության կարգավորման ծրագիրը վերանայվել է և 28 կետից կրճատվել մինչև 22-ի։ Լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ պլանի նախնական տարբերակը չափազանց բարենպաստ էր Ռուսաստանի համար, ինչի մասին մտահոգություն էին հայտնել մի շարք հանրապետականներ։
Թրամփի խոսքով՝ փաստաթուղթը սկզբում ծրագրի վերջնական տեսք չի ունեցել.
«Դա պարզապես քարտեզ էր, ծրագիր չէր։ Դա հայեցակարգ էր»,– ընդգծել է նա։ ԱՄՆ նախագահը հավելել է, որ վերանայման արդյունքում 22 կետերի համար գտնվել են «շատ բարենպաստ» լուծումներ, և այժմ մնում է հետևել հետագա զարգացումներին։
Վերջինս չի մանրամասնել, թե որ կետերն են փոփոխվել կամ ինչպիսի նոր մոտեցումներ են ներառվել:
Նմանատիպ հոդվածներ
Հունվարի 1-ից մինչ օրս պետությանը վերադարձվել է 174 մլն 545 հազար դոլարին համարժեք գույք. Աննա Վարդապետյան
Մանվել Գրիգորյանի որդին ֆեյսբուքյան գրառմամբ Փաշինյանին «ծանր վիրավորանք» չի հասցրել. քրգործի հարուցումը մերժվել է
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռազմական բժիշկներ տեղափոխող երկու Իլ-76 ինքնաթիռ է ուղևորվել Արցախ. ՌԴ ՊՆ
WRed