Զելենսկին շնորհակալություն է հայտնել Բայդենին՝ «ամբողջ աշխարհին ամենահզոր ազդանշանի համար»
Յուրաքանչյուր ցենտ, որ Ռուսաստանը ստանում է էներգակիրների վաճառքից, վերածվում է փամփուշտների ու արկերի, որոնք թռչում են այլ պետություններ։ Այս մասին տեսաուղերձում ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Նա շնորհակալություն է հայտնել Սպիտակ տան ղեկավար Ջո Բայդենին «ամբողջ աշխարհին ամենահզոր ազդանշանի համար», որը նա տվել է՝ արգելելով ռուսական նավթի, գազի ու ածուխի ներմուծումը ԱՄՆ։
Ուկրաինայի պետության ղեկավարի խոսքով՝ կամ Ռուսաստանը հարգելու է միջազգային իրավունքը, կամ գումար չի ունենա ռազմական գործողություններ սկսելու համար։
«Մեկ այլ բենզալցակայան կգտնեն... Բայց ԱՄՆ նավթի ներկրման արգելքը կթուլացնի ահաբեկչական պետությունը տնտեսապես, քաղաքականապես և գաղափարապես, քանի որ խոսքը վերաբերում է ազատությանը, ապագային և ուր կտեղափոխվի ամբողջ աշխարհը», - ասել է Զելենսկին։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։
Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»:
Ռուսաստանի ղեկավարի խոսքով, արյունահեղության ողջ պատասխանատվությունը կլինի Ուկրաինայում իշխող ռեժիմի խղճի վրա։ Նա ուկրաինացի զինվորականներին կոչ է արել չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքերն ու գնալ տուն։
Նմանատիպ հոդվածներ
Խուճապ չկա, տարհանում չի իրականացվում․ թշնամին կրկին փորձում է վախեցնել Խրամորթի հայերին․ մանրամասներ
Խրամորթում այս պահին հանգիստ է։ Այս մասին Auroranews-ի հետ զրույցում ասաց ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տ...
Ռուսաստանի ԶՈՒ-ն Ուկրաինայում լռության ռեժիմ է հայտարարում
Ֆրանսիաի նախագահ Էմանուել Մակրոնի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված խնդրանքով ՌԴ ԶՈՒ-ն ժամը 10։00-ից հայտարարում է լ...
Ադրբեջանը հրապարակել է այն 5 կետերը, որոնց կատարման դեպքում կկարգավորվեն Հայաստանի հետ հարաբերությունները
Բաքուն պատրաստ է բովանդակային, ինտենսիվ բանակցությունների Երևանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման շուրջ, եթե Հայա...
Բայդենը նշել է, թե որն է եղել Պուտինի սխալը
«Պուտինը կարծում էր, որ Արևմուտքն ու ՆԱՏՕ-ն չեն արձագանքի, և նա կարծում էր, որ կարող է մեզ պառակտել տանը, նա սխալվել է»,...