Քաղաքականություն
Առաջիկա մի քանի ամիսների ընթացքում Ուկրաինայի տարածքի մի մասը կարող է անցնել Ռուսաստանին. Թրամփ
Mariam Z.
Ուկրաինայի տարածքի մի մասը «կարող է այս կամ այն կերպ անցնել Ռուսաստանին» առաջիկա մի քանի ամիսների ընթացքում։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հաղորդում է Reuters-ը։
Նա հավելել է, որ եվրոպացիների հետ քննարկվում են Ուկրաինայի անվտանգության երաշխիքները։
Վերջերս Թրամփը հինգշաբթի օրը՝ Գոհաբանության օրը, նշանակել էր այն օրը, երբ նա կցանկանար, որ Ուկրաինան համաձայնվեր մի գործարքի, որը կվերջ դներ Ռուսաստանի կողմից Ուկրաինայում մղվող պատերազմին։ Սակայն նա հրաժարվել է այդ ժամկետից՝ հայտարարելով, որ կցանկանար համաձայնության հասնել որքան հնարավոր է շուտ։
«Ինձ համար ժամկետը սպառվում է, երբ այս ամենն ավարտվի»,- նշել է Թրամփը։
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐ՝ Բրյուսելում եռակողմ հանդիպման սկզբից
Մեծ Բրիտանիայում իրանական ԻՀՊԿ-ն կճանաչվի որպես ահաբեկչական կազմակերպություն
18+ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ուկրաինան գնդակոծել է Դոնեցկի շուկաներից մեկը. կա 18 զոհ
Mariam Z.