Վրաստանի կողքին տեսնում ենք նաև, թե ինչ է տեղի ունենում Հայաստանի և Ադրբեջանի միջև. Ռյուտտե
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտտեն «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել է, որ դաշինքը լրջորեն անհանգստացած է Վրաստանում վերջին զարգացումներով։
Նրա խոսքով՝ իրավիճակը գնահատելիս ինքը «միամիտ չէ» և Վրաստանի ղեկավարությանը հստակ փոխանցել է ՆԱՏՕ-ի մտահոգությունները։
«Մենք շատ անհանգիստ ենք, և սա բացահայտ ասել ենք վրացական կողմին։ Մենք համագործակցում ենք նրանց հետ, և ես կարծում եմ, որ այդ համագործակցությունն ապահովում է մի ալիք, որի միջոցով մենք կարող ենք արտահայտել մեր մտահոգությունները։ Պետք է դիտել իրավիճակը տարածաշրջանային լայն համատեքստում․ Վրաստանի կողքին տեսնում ենք նաև, թե ինչ է տեղի ունենում Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Այնտեղ իրավիճակը բարելավվել է, այդ թվում՝ նախագահ Թրամփի ջանքերի շնորհիվ։ Այդ պատճառով ես կցանկանայի Վրաստանը դիտարկել Հարավային Կովկասի ավելի լայն համատեքստում»,- ասել է Ռյուտտեն։
Նմանատիպ հոդվածներ
Մի լարվեք, մի նյարդայնացեք, պարոն դեսպան. Արման Բաբաջանյանը՝ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին
ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.«Մի լարվեք, մի նյարդայնացեք, պարոն դեսպանՀայաստանում Ֆրանսիայի...
Խելոք է, կհանդիպի. Փաշինյանին հարցնելու եմ՝ ձեռքը երբ է կտրելու. Բագրատ Սրբազան
Ես հարց եմ դրել, եթե տղամարդ ես, հանդիպենք. Եթե Ժողովրդական համարում ունեցող մարդ ես, հանդիպենք։ Էսքան վնաս ես տվել, հան...
Ռուսաստանը պետք է հրաժարվի դրանից. Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ Ռուսաստանի ղեկավարությունը ստիպված կլինի հրաժարվել ուկրաինական գրավված տարածքների...
ՈՒՂԻՂ. Ոստիկանները ներխուժել են «Վստրեչի Ապերի» տուն․ փաստաբանների ասուլիսը դեպքի վայրից
Ավելի վաղ հայտնել էինք, որ ոստիկանության հարյուրավոր աշխատակիցներ մտել են «Վստրեչի Ապեր»-ի տուն։ Ավելի ուշ Auroranews-ին...