Վարդան Ղուկասյանը հայցադիմում է ներկայացրել դատարան՝ ընդդեմ Ռուբինյանի և Հայաստանի Հանրապետության
Գյումրի համայնքի ղեկավար Վարդան Ղուկասյանը դատարան է ներկայացրել հայցադիմում՝ ընդդեմ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի և Հայաստանի Հանրապետության։
Ղուկասյանը պահանջում է հերքել իր հասցեին տարածված զրպարտություն պարունակող տեղեկությունները, ճանաչել իր անմեղության կանխավարկածի խախտումը և տրամադրել փոխհատուցում։
Հավելենք՝ այս մասին գրում է «Հետք»-ը։
Ռուբեն Ռուբինյանի «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում տարբեր գրառումներով «կաշառակեր սրիկա» է անվանել Վարդան Ղուկասյանին այն բանից հետո, երբ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում Ղուկասյանին մեղադրանք են առաջադրել։
Մասնավորապես՝ հրապարակումներից մեկով Ռ.Ռուբինյանը Վարդան Ղուկասյանի նկարին կից գրել է. «6 ամիս և 1 օր: Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի` ուղիղ այսքան պահանջվեց, որպեսզի սա վերադառնա կաշառակերության իր սիրած գործին ու բռնվի: Սրա համար քաղաքական պատասխանատվություն են կրում իրեն քաղաքապետ դարձնողները` Քոչարյանը, Սարգսյանը, Վանեցյանը, Դաշնակցությունը և մյուսները: Պատասխանատու է նաև օրհնողը` Կտրիճ Ներսիսյանը` յուր իշխանազավթում տենչացող արքեպիսկոպոսներով: Ու սա 2026 թվականին ուզում են կրկնել համապետական մասշտաբով, որ հետ գան ու վերսկսեն իրենց թալանը: Թույլ չե´նք տալու»։
Ավելին՝ սկզբնաղբյուրում։
Նմանատիպ հոդվածներ
Ուկրաինայի նախկին արտգործնախարարը շուտափույթ լքել է երկիրը
Երբեք մտքովս չէր անցնի, որ ստիպված կլինեմ գիշերվա գողի պես փախչել իմ երկրից։ Դրա մասին Corriere della Sera պարբերականին...
Սլովակիան Ուկրաինային է փոխանցել С-300 ՀՕՊ համակարգ
Ուկրաինայում ռուսական հատուկ ռազմական օպերացիայի անցկացման մեկնարկից ի վեր առաջին անգամ Կիևը ստացել է խորհրդային արտադրո...
Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը երեկ հեռախոսազրույց են ունեցել
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կարծում է՝ ԼՂ հարցով ձեռք բերված համաձայնությունները կողմերը կպահեն: Նման տեսակետ նա հայտնե...
Արաղչին հայերեն շնորհավորել է Փաշինյանին՝ խոսելով հայ-իրանական համագործակցության մասին
Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հայերեն գրառմամբ շնորհավորել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակ...