Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը երեկ հեռախոսազրույց են ունեցել
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կարծում է՝ ԼՂ հարցով ձեռք բերված համաձայնությունները կողմերը կպահեն: Նման տեսակետ նա հայտնել է լրատվամիջոցներին տված հարցազրույցում:
«Եթե անենք այն ամենը, ինչ պայմանավորվել ենք, իսկ ես դեռ նշաններ չեմ տեսնում, որ ինչ-որ մեկը փորձում է խախտել պայմանավորվածությունը, բոլորը կշահեն: Մենք շփվում ենք մեր հայ գործընկերների հետ՝ երեկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը զրուցել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, ես այսօր զրուցել եմ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ: Վստահ եմ, որ հայկական կառավարությունը հասկանում է իր պատասխանատվության չափը, հասկանում է, որ սա ստորագրել է՝ իր ազգի շահերը հաշվի առնելով, հուսով եմ՝ կպահպանվի այս համաձայնագրի ամբողջականությունը և կիրականացվի»,- ասել է Լավրովը:
Նա նաև նշել է՝ Ադրբեջանի ԱԳ նախարարը՝ երեկ, իսկ այսօր ՀՀ ԱԳ նախարարն իր հետ զրույցում վստահեցրել են, որ մնում են հավատարիմ ԵԱՀԿ Մինսկի խմբին:
Նմանատիպ հոդվածներ
Այսօր առավոտյան տեղի է ունեցել Արմեն Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումը
Այսօր առավոտյան տեղի է ունեցել Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը:Քննարկվել է...
Բոլորիս համար ծանր, չափազանց ծանր որոշում եմ կայացրել, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ ղարաբաղյան պատերազմը ժամը 01.00-ից դադարեցնելու մասին հայտարարություն եմ ստորագրել. Նիկոլ Փաշինյան
Սիրելի հայրենակիցներ, քույրեր եւ եղբայրներ. անձամբ իմ եւ բոլորիս համար ծանր, չափազանց ծանր որոշում եմ կայացրել: Այս մասի...
Հրապարակվել է Հայաստանի վարչապետի, ՌԴ և Ադրբեջանի նախագահների հայտարարության պաշտոնական տեքստը
Հրապարակվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի նախագահների հայտարարության պաշտոնակա...
Փաշինյանը՝ արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին
Պատերազմի ընթացքում գոնե երկու ԱԽ նիստ ենք ունեցել, որոնց մասնակցել է ՀՀ նախագահը, մեկին Վեհափառ հայրապետը, նաեւ Ա...