Ուկրաինան ընդունել է ամերիկյան խաղաղության ծրագրի փոփոխությունները․ Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին դրականորեն անդրադարձել է Ռուսաստանի հետ պատերազմն ավարտելու նպատակով ներկայացված ամերիկյան 28 կետանոց խաղաղության ծրագրում արված փոփոխություններին, փոխանցում է BBC-ն։ Նա սոցիալական ցանցում գրել է, որ այժմ պատերազմի ավարտի համար անհրաժեշտ քայլերի ցուցակը կարող է դառնալ իրագործելի։
Սպիտակ տունը հայտնել է, որ ԱՄՆ-ն հավասարապես աշխատում է երկու կողմերի հետ՝ խաղաղություն հաստատելու ուղղությամբ։ Վաշինգտոնի առաջարկած ուկրաինական կարգավորման ծրագիրը ներառում էր Ռուսաստանի կողմից որոշ ուկրաինական տարածքների ճանաչում, ուկրաինական բանակի նկատմամբ սահմանափակումներ, մի քանի գոտիների ապառազմականացում և Կիևի կողմից օտարերկրյա զորքերի տեղակայման մերժում։
Հավելենք՝ ԱՄՆ-ն և Ուկրաինան հայտարարել էին, որ Ժնևում կայացած բանակցությունների ընթացքում «զգալի առաջընթաց» է արձանագրվել խաղաղության նոր պլանի շուրջ։ Համատեղ հայտարարությունում նշվում էր, որ նախնական տարբերակում կատարվել են որոշ փոփոխություններ։
Նմանատիպ հոդվածներ
Նարեկ Մկրտչյանն արձագանքել է եղբոր ձերբակալությանը
Դեպքին տեղեկացել եմ ձեզ նման մամուլից: Հայաստանում՝ կլինի իմ եղբայրը, թե մյուսի եղբայրը, օրենքի առաջ բոլորը հավասար են:...
ԱՄՆ-ն հորդորում է Մոսկվային անհապաղ դադարեցնել այս ամենը
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելլոգը հայտարարել է, որ Վաշինգտոնը կոչ է անում Մոսկ...
Բագրատ Սրբազանը նոր հայտարարություն է արել
Սրբազան Պայքարի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը նամակ է հղել ԱԱԾ շենքում գտնվող «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից․ ««In Go...
«Հռոմի ստատուտի վավերացումը բխում է Հայաստանի պետական շահերից». Խանդանյան
Ես չեմ կարող ասել՝ արդյոք հնարավոր է վերապահումներով վավերացնել Հռոմի ստատուտը. Հաշվի առնելով մեր երկրի խորհրդարանի լայն...