«Հռոմի ստատուտի վավերացումը բխում է Հայաստանի պետական շահերից». Խանդանյան
Ես չեմ կարող ասել՝ արդյոք հնարավոր է վերապահումներով վավերացնել Հռոմի ստատուտը. Հաշվի առնելով մեր երկրի խորհրդարանի լայն ֆունկցիաները, դա հնարավոր է անել, բայց այս պահին նման հարց չի քննարկվում: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 7-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը:
Հարցին, թե պե՞տք է այդ վերապահումներն անել, թե ոչ, նա պատասխանեց. «Իմ կարծիքով, այս ստատուտի վավերացումը բխում է Հայաստանի պետական շահերից, եւ շատ կարեւոր է մեր նման անվտանգային միջավայրում գտնվող երկրի համար այս մեխանիզմի կիրառումը: Կարծում եմ՝ պատճառներ չկան վերպահումներ ունենալու»:
Ինչ վերաբերում է նրան, որ ռուսական կողմը այս հարցի վերաբերյալ անհանգստություն է հայտնել եւ պարզաբանումներ է պահանջել հայկական կողմից, ԱԺ հանձնաժողովի նախագահն ասաց. «Ես չգիտեմ, թե ինչ բովանդակությամբ հարցեր են առաջադրել Հայաստանին եւ չգիտեմ՝ արդյոք պատասխաններ կան դրանց, թե ոչ: Այնուամենայնիվ, ես կրկնում եմ, որ նման փաստաթղթերի միանալը Հայաստանի սուվերեն իրավունքն է, եւ առանձնապես բացատրությունների կարիք չկա:
Եթե ընթերցեք ստատուտը, կտեսնեք մի շարք ռազմական հանցագործություններին անդրադարձ, որոնք տեղի են ունենում վերջին երկու տարիներին Հայաստանի տարածքում Ադրբեջանի ագրեսիաների ընթացքում: Բացի այդ, ստատուտն անդրադառնում է ցեղասպանությանը, որպես քրեորեն պատժելի երեւույթի եւ կարծում եմ, որ Հայաստանը, որպես ցեղասպանության ժռանգների երկիր, նաեւ բարոյապես է պարտավոր միանալ այս մեխանիզմին»:
Նմանատիպ հոդվածներ
Սուրեն Պապիկյանի այցը Կիպրոս հետաձգվել է
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի այցը Կիպրոս հետաձգվել է, Aysor.am-ի հետ զրույցում այս տեղեկությունը հաստատել ե...
«Զավեշտ է, որ այն միավորը, որը պետք է պաշտպանի արցախցիներին, այսօր արցախցիներին բլոկադայի մեջ է պահում». Ալեն Սիմոնյան
Դա աճպարարություն է: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 6-ին, NEWS.am-ի հետ զրույցում նշել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադա...
Ակնհայտ է, որ Ադրբեջանը նախապատրաստում է ռազմական գործողություններ. Բեգլարյան
Տարբեր պաշտոնական և ոչ պաշտոնական հայտարարություններ ու նյութեր հստակորեն ապացուցում են, որ վերջին օրերին Ադրբեջանը Արցա...
«Հայաստանը ոչ մի տարածքային պահանջ չունի և նույնն ակնկալում է Ադրբեջանից». ՀՀ ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասված է. «ՀՀ կառավարության 2023թ. սեպտեմբերի 7-ի նիստում ՀՀ վար...