Ուկրաինային տրված նոյեմբերի 27-ի վերջնաժամկետը փոփոխական է. Մարկո Ռուբիո
CNN-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ասել է, որ նախագահ Դոնալդ Թրամփի սահմանած նոյեմբերի 27-ի վերջնաժամկետը, որի ընթացքում Ուկրաինան պետք է ընդունի ԱՄՆ-ի խաղաղության առաջարկը, փոփոխական է։ Ռուբիոն նշել է, որ իրենց ցանկությունն է գործընթացը հնարավորինս շուտ ավարտել։
«Մեր ուզած վերջնաժամկետը հնարավորինս շուտ ավարտելն է։ Ակնհայտ է, որ մենք կցանկանայինք, որ դա լինի հինգշաբթի օրը: Մենք իսկապես առաջ ենք շարժվել, ուստի ես շատ լավատես եմ, որ դրան կհասնենք շատ խելամիտ ժամանակահատվածում, շատ շուտով», — ասել է Ռուբիոն Ժնևում։
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը ընդունում է, որ Ուկրաինան պետք է ունենա անվտանգության երաշխիքներ՝ որպես խաղաղության առաջարկի մաս, սակայն նա չի ներկայացրել քննարկումների մանրամասները։
«Անկախ նրանից՝ հինգշաբթի է, ուրբաթ է, չորեքշաբթի է, թե հաջորդ շաբաթվա երկուշաբթի է, մենք ուզում ենք, որ դա շուտով լինի, որովհետև մարդիկ են մահանում», — նշել է Ռուբիոն։
Նմանատիպ հոդվածներ
Այս ընտրություններին ԲՀԿ-ն մասնակցում է «Անվտանգ հայրենիք, Հզոր պետություն» կարգախոսով. Տոնոյան
Խորհրդարանական այս ընտրություններին ԲՀԿ-ն մասնակցում է «Անվտանգ հայրենիք, Հզոր պետություն» կարգախոսով: Այս մասին ասուլիս...
Նարիշկինը հայտնել է, թե ինչ կլինի եթե Կիևը հրաժարվի Պուտինի առաջարկից
Եթե Կիևը հրաժարվի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առաջ քաշած առաջարկից, Ուկրաինայի համար խաղաղության պայմանագրի կնքման հաջոր...
Ստոլտենբերգը ողջունել է Թուրքիայի որոշումը ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցության վերաբերյալ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ ողջունում է Թուրքիայի խորհրդարանի որոշումը, որը հաստատել է դ...
Նաիրի Հոխիկյանը՝ կառավարության կողմից սահմանված նոր արգելքների մասին
Լրագրող Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հայաստանի կառավարությունը հոխորտում է, թե հունվարի 24-ից արգ...