Նաիրի Հոխիկյանը՝ կառավարության կողմից սահմանված նոր արգելքների մասին
Լրագրող Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Հայաստանի կառավարությունը հոխորտում է, թե հունվարի 24-ից արգելելու է մտնել խանութ, թատրոն, կինո կամ հանրային սպասարկման այլ վայր, եթե մարդը պատվաստված չէ Covid-19-ի դեմ։ Վստահաբար կարող եմ ասել, որ հերթական անողնաշար և անլուրջ նախաձեռնությունն է, որը իրականացնելու ոչ կամք, ոչ էլ հնարավորություն ունի Նիկոլ Փաշինյանի ավազակախումբը։
Նույն կառավարությունը որոշել էր 2022-ի հունվարի 1-ից խստորեն արգելել պոլիէթիլենային տոպրակների վաճառքը և կիրառումը։ Արդեն հունվարի 9-ն է, մտեք խանութներ և սուպերմարկետներ, տեսեք՝ ինչ-որ բան փոխվե՞լ է։ Չի փոխվել ոչինչ, նույն ցելոֆանները։
Մարդիկ, երբ անլուրջ, ստախոս ու անկարող են լինում, այդպիսին մնում են ամենուր, բոլոր ոլորտներում, կյանքի բոլոր փուլերում։ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը կարողանում է միայն լավ ստել և դավաճանել, ուրիշ ոչինչ»։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանցիները պահանջել են հրաժարվել քրիստոնեությունից ու ընդունել մահմեդականություն. Արման Թաթոյան
Այն, որ պատերազմից հետո Ադրբեջանը զարգացրել է թշնամանքի քաղաքանությունը, վկայում են խոշտանգման նոր ձևերը հայ գերիների նկ...
Ռուսական զորքերը երեք կողմից շրջափակել են Ուկրաինան. The New York Times
Ուկրաինայի սահմանների մոտ ռուսական զինվորականների եւ տեխնիկայի մոտավոր տեղակայմամբ ինտերակտիվ քարտեզէ հրապարակել The New...
«Անիմաստ ա հիմա ասել՝ այ մենք զգուշացնում էինք, այ որ ասում էինք». Անժելա Էլիբեգովա
Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան ֆեյսբուքյան իր էջում գրում է.«2018-ի ապրիլի 23-ին եկա դիմումս գրեցի, ոտքով իջա Բաղրամյանո...
ՀԱՊԿ-ի խաղաղապահ ուժերի տեղակայման գործընթացն ավարտվել է. Ղազախստան
ՀԱՊԿ-ն ավարտել է Հավաքական խաղաղապահ ուժերի տեղակայումը Ղազախստանում, այդ մասին հայտնում է ՀԱՊԿ խաղաղապահների հրամանատար...