Ստոլտենբերգը ողջունել է Թուրքիայի որոշումը ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցության վերաբերյալ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ ողջունում է Թուրքիայի խորհրդարանի որոշումը, որը հաստատել է դաշինքին միանալու Ֆինլանդիայի դիմումը։
«Ես ողջունում եմ Թուրքիայի խորհրդարանի քվեարկությունը՝ ավարտին հասցնելու Ֆինլանդիայի անդամակցության համաձայնագրի վավերացումը»,- գրել է Ստոլտենբերգը Twitter-ում։
«Սա ՆԱՏՕ-ի ողջ ընտանիքը կդարձնի ավելի ամուր և անվտանգ»,- հավելել է նա։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թուրքիայի խորհրդարանը հաստատել է ՆԱՏՕ-ին անդամակցելու Ֆինլանդիայի հայտը։
Այսպիսով, Հյուսիսատլանտյան դաշինքի բոլոր պետությունները վավերացրել են Հելսինկիի դիմումը։ Մնացած ձևականությունների ավարտից հետո Ֆինլանդիան պաշտոնապես կդառնա ՆԱՏՕ-ի անդամ։
ՆԱՏՕ-ին անդամակցելու ընթացակարգի համաձայն՝ անդամ երկրներն այժմ կստորագրեն Հյուսիսատլանտյան պայմանագրի արձանագրությունները՝ Ֆինլանդիայի դաշինքին միանալու մասին և այդ մասին կտեղեկացնեն ԱՄՆ-ին՝ պայմանագրի ավանդապահին։ Այնուհետեւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Ֆինլանդիային կառաջարկի միանալ Հյուսիսատլանտյան պայմանագրին։ ՆԱՏՕ-ին երկրի անդամակցության վերաբերյալ փաստաթղթերը ԱՄՆ Պետդեպարտամենտին փոխանցելուց հետո Ֆինլանդիան պաշտոնապես կդառնա դաշինքի անդամ։
Նմանատիպ հոդվածներ
Հայկական և ադրբեջանական նոր դիրքերի հեռավորությունը 15 մետր է․ ԶԼՄ
Այսօր՝ մարտի 30-ին հայկական զինուժը տեղակայվել է նոր դիրքերում և ինժեներական աշխատանքներ է սկսել ադրբեջանական դիրքերին զ...
Ադրբեջանի ԱԳՆ-ն հայ-իրանական միությունը «սպառնալիք» է անվանել․ ԶԼՄ-ներ
«Այսօրվա իրանա-հայկական եղբայրությունը սպառնալիք է ստեղծում ամբողջ տարածաշրջանի համար»։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի...
Հանուն Ժողովրդավարության գագաթնաժողովի Հռչակագիրը չի անդրադարձել Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիային․ ՀՀ-ն միացել է վերապահումով
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է Հանուն Ժողովրդավարության երկրորդ գագաթնաժողովի լիագումար նիստի աշխատանքներին:...
Սասուն Խաչատրյանը «զեղչով» բնակարան է գնել «Բյուրեղ»-ում, իսկ կառուցապատողին առնչվող քրգործը կասեցվել է․ ԶԼՄ
Հայաստանի Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը 2021-ի փետրվարին ընդարձակ բնակարան է ձեռք բերել Երևանի կենտրո...