Այս ընտրություններին ԲՀԿ-ն մասնակցում է «Անվտանգ հայրենիք, Հզոր պետություն» կարգախոսով. Տոնոյան
Խորհրդարանական այս ընտրություններին ԲՀԿ-ն մասնակցում է «Անվտանգ հայրենիք, Հզոր պետություն» կարգախոսով: Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը.
«Այս կարգախոսը բացարձակապես պատահական չէ ընտրված: Այսօր մեր երկրի բացարձակ առաջնահերթությունը, իհարկե, անվտանգությունն է և դրանից հետո նոր տնտեսության զարգացումը և բնականաբար հզոր պետության ստեղծումը»,- ասաց Տոնոյանը:
Տոնոյանի խոսքով՝ Գագիկ Ծառուկյանն ակտիվ մասնակցություն է ունենալու ԲՀԿ քարոզարշավին.
«Գագիկ Ծառուկյանն անձամբ բոլոր 10 մարզերում ունենալու է հանդիպումներ մարզկենտրոններում և քաղաքներում, անձամբ է ներկայացնելու կուսակցության ծրագիրը և նախընտրական այն պլատֆորմը, որով մենք մասնակցելու են ընտրություններին»,-ասաց Տոնոյանը:
Պատգամավորի խոսքով՝ ԲՀԿ-ի նախընտրական ծրագիրը հիմնված է իրատեսական հիմքերի վրա, հաշվի են առնվել բոլոր առաջնահերթությունները, որոնք ծառացած են պետության առջև.
«Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ մշակվել են 30 կետեր, որոնք բնականաբար ամբողջությամբ չեն ներկայացնում խնդիրների լուծման մեխանիզմների սպեկտորը, սակայն սրանք առաջնահերթ քայլերն են, որոնք անհրաժեշտ են իրականացնել, իսկ իշխանության գալուց հետո, բնականաբար, բոլոր մեխանիզմները մենք հանգամանորեն կներկայացնենք»,- ասաց Իվետա Տոնոյանը:
Նմանատիպ հոդվածներ
Արա Այվազյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
ԱԳՆ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Այս մասին տեղեկացնում է նախարարի մամուլի խոսնա...
Պիտի թքես էդպիսի ղեկավարի վրա․ իր երեխային թող տա, փոխարենը 20-25 հոգի ստանա․ Սերժ Սարգսյանը՝ Փաշինյանին
1994 թվականից հետո մենք չենք ունեցել գերիներ ու ադրբեջանցիները ռիսկ չունեին դա անելու, Արագածոտնում ասել է ՀՀ երրորդ նախ...
Մեղրիի և Մեհրաբի գնդերի հրամանատարներն ազատվել են պաշտոնից. Մխիթար Զաքարյան
Մեղրիի գնդի հրամանատար Արգամ Գևորգյանը պաշտոնից ազատվել է: Այս մասին Tert.am-ը տեղեկացավ Մեղրիի Մխիթար Զաքարյանը՝ նշելով...
Փաշինյանն անդրադարձավ Սերժ Սարգսյանի հրապարակած ձայնագրությանը
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը քարոզարշավն այսօր շարունակում է Լոռու մարզում։Սպիտակ քաղաքում նա անդրադարձավ ՀՀ ե...