DOGE դեպարտամենտը դադարեցրել է իր գործունեությունը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Կառավարության արդյունավետության դեպարտամենտը (DOGE) լուծարվել է իր լիազորությունների ժամկետի ավարտից ութ ամիս շուտ։ Այն խորհրդանշում էր կառավարության աշխատակազմը կրճատելու Թրամփի խոստումը: Հայտնում է Reuters գործակալությունը:
«Այն գոյություն չունի»,- հայտնել է Անձնակազմի կառավարման վարչության (OPM) տնօրեն Սքոթ Կուպորը՝ պատասխանելով DOGE-ի կարգավիճակի վերաբերյալ հարցին։
Հավելենք՝ Թրամփի վարչակազմի ներկայացուցիչները բացահայտ չեն հայտարարել, որ DOGE-ն այլևս գոյություն չունի, նույնիսկ մայիսին Մասկի և Թրամփի հրապարակային վեճից հետո։ Այդ ժամանակից ի վեր Մասկը լքել է Վաշինգտոնը։ Այնուամենայնիվ, Թրամփը և նրա թիմը այս տարվա ամռանից հրապարակայնորեն հայտարարում էին դրա լուծարման մասին՝ չնայած նրան, որ ավելի վաղ՝ իր նախագահական ժամկետի ընթացքում, ԱՄՆ նախագահը ստորագրել էր հրամանագիր, ըստ որի՝ գերատեսչության գործառույթները պետք է շարունակվեին մինչև 2026 թվականի հուլիսը։
Նմանատիպ հոդվածներ
Ինչու Բաբկեն Թունյանը հայտնվեց լուսանցքում. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ իշխանության ներսում այս օրերին քննարկվում...
Լեոնիդ Նեվզլինը հերքում է. Ռուս գործարարը դիմել է Լիտվայի ոստիկանություն
Ռուս գործարար Լեոնիդ Նեվզլինը դիմել է Լիտվայի ոստիկանություն, Վիլնյուսում ընդդիմադիր գործիչ Լեոնիդ Վոլկովի նկատմամբ հարձ...
Ընդդիմադիր պատգամավորներն առաջ անցան նորեկներից. Ժողովուրդ
Չնայած յոթերորդ գումարման խորհրդարանը մի քանի օր է, ինչ սկսել է իր աշխատանքները, նորընտիր պատգամավորներն ԱԺ այս նստաշրջա...
ՔԿ-ն անդրադարձել է Քննչական կոմիտեում և ԱԱԾ-ում ձևավորված «հետին թվով գաղտնալսումների» սխեմային
Anticor.am հարթակում հրապարակվել է հետևյալ «Քննչական կոմիտեում և ԱԱԾ-ում ձևավորված «հետին թվով գաղտնալսումների» սխեման....