ՔԿ-ն անդրադարձել է Քննչական կոմիտեում և ԱԱԾ-ում ձևավորված «հետին թվով գաղտնալսումների» սխեմային
Anticor.am հարթակում հրապարակվել է հետևյալ «Քննչական կոմիտեում և ԱԱԾ-ում ձևավորված «հետին թվով գաղտնալսումների» սխեման. AntiCor-ի բացահայտում» վերտառությամբ նյութը, որը տարածվել է նաև որոշ ԶԼՄ-ներով: Այս մասին հայտնում է ՔԿ խոսնակ Կիմա Ավդալյանը:
«Նյութի հեղինակը փորձել է տպավորություն ստեղծել, թե շփվել է քննիչների հետ, վերջիններս էլ իբր ասել են՝ «որևէ բան են գտնում», արդեն հետո են դիմում դատարան՝ հետին թվով թույլտվություն ստանալու համար», «գործնականում գրեթե ամեն գաղտնալսում օրինականացվում է հետին թվով, իսկ դատավորների գրասենյակները «կարկատում են հետադարձ ամսաթվերով որոշումներ, որպեսզի ստեղծվի իրավաչափության պատրանք»:
Տեղեկությունն ամբողջությամբ իրականությանը չի համապատասխանում, զրպարտություն է և ակնհայտորեն միտված է կառույցի հեղինակությունը վարկաբեկելուն:
Պահանջում ենք ամբողջությամբ հերքել հրապարակման մեջ տեղ գտած ձևակերպումները և զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելուց»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ կառավարության տիրապետության ներքո չկա Քի Ուեսթի փաթեթը. Նիկոլ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով Կառավարության կողմից հրապարակված ԼՂ խնդրի կարգավորման բանակցային փաթեթի մասին, ընդգծել...
Քի Վեսթի փաստաթղթի բացակայությունը Լևոն Տեր-Պետրոսյան-Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան սիրո եռանկյունու հարց է. Ռուբինյան
Երբ ասում են, որ մենք հանձնել են Արցախը, նշանակում է անարգել թափված արյունը, լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ փ...
Տեր Թադեի «կարգալուծությունը» մի բան է նշանակում. Վահագն Ալեքսնայան
Տեր Թադեի «կարգալուծությունը» մի բան է նշանակում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը...
2018-ին վարչապետ եմ դարձել, ասում են՝ «հողերը տվեց, տվեց, տվեց, տալու ա, տալու ա». Նիկոլ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պնդում է՝ երբևէ որևէ բանակցային փաթեթում գրված չի եղել, որ հանրաքվեն պետք է տեղի ունենա Լեռնայի...