Մեր նպատակն է, որ ՀՀ-ն գոյություն ունենա 50 տարի, 100, 150, 500, 1000 և դրանից անդին. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է.


«ՀՀ պետական մարմինների ներկայացուցիչների առաջին համաժողովին հանդես եկա «Պետության հարատևության բանաձևը» ելույթով։


Պետության հանրային ընկալումը մեծապես կախված է պետական մարմինների աշխատողների հանրային ընկալումից. հենց մեր միջոցով է քաղաքացին հարաբերվում իր պետության հետ, և պետության հետ իր հարաբերությունները մեզնից յուրաքանչյուրի հետ իր հարաբերություններն են, մեր հավաքականության հետ իր հարաբերությունները։ Այս համատեքստում պետական բոլոր մարմինների բոլոր աշխատողները համքարություն են։


Իշխանությունների տարանջատման սկզբունքով հանդերձ՝ պետական մարմինների աշխատողները փոխկապակցված են հավաքական պատասխանատվությամբ, և նրանց հավաքական աշխատանքը կանխորոշում է պետության որակը, պետության քաղաքացիների և բնակչության կյանքի որակը, պետության և քաղաքացու հարաբերությունների որակը․․․ Ո՞րն է ՀՀ պետական մարմինների աշխատանքի մակրոնպատակը, որի հետ պետք է առնչակցել, որի նկատմամբ պետք է կարգաբերել ամեն օրվա միկրոգործողությունները։ Այդ մակրոնպատակը ՀՀ-ի հարատևությունն ապահովելն է, մեր նպատակն է, որ մեր պետությունը՝ ՀՀ-ն, որպես այդպիսին, գոյություն ունենա 50 տարի, 100 տարի, 150 տարի, 500 տարի, 1000 տարի և դրանից անդին:


Լեգիտիմությունը պետք է լինի մեր հարաբերությունների մեկնակետը՝ սա վերաբերում է թե՛ ներքին, թե՛ արտաքին հարաբերություններին»:

Քաղաքականություն