Քաղաքականություն
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բա որ ասում էի՝ Նիկոլը չի կարող լինել վարչապետ․ ՀՀԿ-ական Շարմազանովը մտահոգ է
ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը կրկին ֆեյսբուքյան ուղիղ եթերում խոսել է կառավարության և վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործունեության մասին։ Նա, մասնավորապես, նշել է.«Երեկ պարզ դարձավ, որ ոչ ավել…
ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը կրկին ֆեյսբուքյան ուղիղ եթերում խոսել է կառավարության և վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործունեության մասին։
Նա, մասնավորապես, նշել է.«Երեկ պարզ դարձավ, որ ոչ ավել, ոչ պակաս Հայաստանի կառավարությունում հայտնվել ա ասող: Եվ էդ ասողը ոչ թե ժողովուրդն է, ոչ թե քաղաքացին է, ոչ թե նույնիսկ հրապարակում հավաքված բազմությունն է, այլ էսօրվանից կառավարության ասողը, ըստ Փաշինյանի, ինքն է` վարչապետ Փաշինյանը: Էլի իրողություն փոխվեց: Ինքն էր, չէ՞, որ ասում էր. «Ամեն մեկդ վարչապետ եք, դուք եք ասողը, ոնց ասեք` այդպես կլինի»: Հիմա գնում ենք դեպի ասիչների կառավարություն: Բա որ ասում էի` գնում ենք դեպի դիկտատուրա՞, չէիք հավատում:
Երկրորդ, պարզվում է, որ մեր կառավարության ղեկավարը տեղյակ չի, որ մարտի 1-ի վերաբերյալ Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարը հանդես է եկել մտահոգիչ դիտարկումներով (մեղմ ասած, մտահոգիչ դիտարկումներով): Լրագրողները հարց են տալիս, ասում է` տեղյակ չեմ. բա կներեք, ինչի՞ց եք տեղյակ: Բոլթոն-Ալիեւ զրույցից տեղյակ չի մեր վարչապետը, Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարի` մարտի 1-ի վերաբերյալ, տեղյակ չի: Ստեղ երկու տարբերակ կա. կամ իր օգնականներն ու խորհրդականներն ու կառավարությունը աննպատակ աշխատավարձ են ստանում ու պրեմիաներ, կամ, ինչը իրեն ձեռ չի տալիս, իրան դնում է ոչ տեղյակ մարդու տեղ: Բայց ես կարծում եմ, որ ՀՀ վարչապետը պետք է լինի ամենատեղյակ մարդը երկրում: Բա որ ասում էի՝ ինքը չի կարող լինի վարչապե՞տ, շատերը քննադատում էին:
Երրորդ. գանք Արցախի հարցին: Մեկ անգամ չէ, որ նշել եմ, որ Արցախյան կարգավորման գործընթացում մտահոգիչ զարգացումներ են հնարավոր: Ավելին, երկու օր առաջ տեղի ունեցած ասուլիսում նշել եմ, որ շատ հնարավոր է գործի դրվի «տարածքներ` խաղաղության դիմաց» կոնցեպտը: Եվ նշել եմ, որ «տարածքներ` խաղաղության դիմաց» կոնցեպտը ոչ այլ ինչ է, քան` դավաճանություն: Երեկ Փաշինյանը նշեց, որ ինքը չի պատրաստվում քննարկել տարածքներ խաղաղության դիմց հայեցակարգը: Կներեք, բայց ես չեմ հավատում: Կասեք` ինչո՞ւ: Կասեմ:
Նույն Փաշինյանը խոստանում էր, որ բյուջեն երեսուն տոկոսով կավելանա, նույն Փաշինյանը խոստանում էր, որ կարմիր գծերը կվերանան, նույն Փաշինյանը խոստանում էր, որ գազի գինը կիջնի, նույն Փաշինյանը խոստանում էր, որ տեսասխցիկները կվերանան, նույն Փաշինյանը խոստանում էր, որ ներդրումները կավելանան ու տենց շարունակ: Բայց եղավ ճիշտ հակառակը:
Նմանատիպ հոդվածներ
Ռոբերտ Քոչարյանը 2 ժամ ելույթ է ունեցել դատարանում. մանրամասներ
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյան Վերաքննիչ քրեական դատարանում լրագրողների հետ զրույցում հայտնե...
ՊՎԾ-ում ամենաշատ պարգևավճար ստացողը Դավիթ Սանասարյանն է
Hraparak am-ը գրում է. «Տեղեկատվություն ՀՀ պետական վերահսկողական ծառայության աշխատակիցների ստացած պարգևավճարների մասին․...
ՀՀԿ-ականները Գերմանիա կատարած այցն են ամփոփում
ԱԺ նախկին պատգամավոր Արմեն Աշոտյանը՝ Էդուարդ Շարմազանովի, Արփինե Հովհաննիսյանի և այլոց հետ իր ֆեյսբուքի էջում լուսանկար...
Հայաստանը ռուսական ՍՈւ–30ՍՄ կործանիչներ է գնել
Հայաստանը Ռուսաստանից ձեռք է բերել ՍՈՒ–30ՍՄ բազմաթիրախային կործանիչներ։ Այս մասին հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարությ...