Ֆրիդրիխ Մերցի ասուլիսին ռուս լրագրողներին չեն թույլատրի մասնակցել
«G20» գագաթնաժողովի ընթացքում Գերմանիայի պատվիրակությունը հրաժարվել է ռուսական լրատվամիջոցների ներկայացուցիչներին թույլ տալ մասնակցել Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի մամուլի ասուլիսին։ Նրանց հայտնել են, որ մասնակցելու իրավունք ունեն միայն գերմանացի լրագրողները, փոխանցում է «Ռիա Նովոստի»-ն:
Ավելի վաղ G20-ի առաջնորդները հռչակագիր են ընդունել, որով կոչ էին անում կարգավորել հակամարտությունները ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Ուկրաինայում։
Գագաթնաժողովի մասնակիցները նաև կոչ էին արել ընդլայնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը՝ ընդգրկելով Աֆրիկայի, Ասիա–խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի և Լատինական Ամերիկայի ներկայացուցիչներին։ Նշվել էր, որ այս փոփոխությունը կհամապատասխանի 21-րդ դարի պահանջներին՝ ապահովելով ավելի ներկայացուցչական, ներառական ու ժողովրդավարական գործընթաց, ինչպես նաև մեծացնելով թափանցիկությունը ՄԱԿ-ի բոլոր անդամների համար։
Նմանատիպ հոդվածներ
Երբ կլինի հանրաքվեն՝ նոր Սահմանադրության ընդունման համար. Նիկոլ Փաշինյան
Մենք առաջարկելու ենք մեր ժողովրդին ունենալ նոր Սահմանադրություն, և պլանավորում ենք նոր Սահմանադրության ընդունման այդ հան...
Ռոման Բաբայանը դարձել է «Գովորիտ Մոսկվա»-ի գլխավոր խմբագիրը
Ռուսաստանցի հեռուստալրագրող, «ՏՎ Ցենտր» հեռուստաալիքի «Պրավո գոլոսա» հաղորդման հաղորդավար Ռոման Բաբայանը դարձել է «Գովոր...
ԵՄ-ն քննադատել է Չավուշօղլուի հայտարարությունները
Եվրոպական միությունը Թուրքիային կոչ է արել հարգել Հունաստանի ինքնիշխանությունը և հունական կղզիների մասին Թուրքիայի արտոր...
«Ժողովուրդ» . Նախկին դատախազները` դատարանում
10 տարի առաջ ՀՀ գլխավոր դատախազությունից ազատված դատախազները դիմում են դատարան համակարգ հետ վերադառնալու նպատակով: «Ժողո...