Ռոման Բաբայանը դարձել է «Գովորիտ Մոսկվա»-ի գլխավոր խմբագիրը
Ռուսաստանցի հեռուստալրագրող, «ՏՎ Ցենտր» հեռուստաալիքի «Պրավո գոլոսա» հաղորդման հաղորդավար Ռոման Բաբայանը դարձել է «Գովորիտ Մոսկվա» ռադիոկայանի գլխավոր խմբագիր։ Այս մասին նա տեղեկացրել է ՏԱՍՍ-ին երկուշաբթի օրը։
Ռադիոկայանի գլխավոր խմբագիրը Սերգեյ Դորենկոն էր, որն այն ղեկավարում էր 2014-ից։ Լրագրողը մահացել է 2019 թվականի մայիսի 9-ին։
«Ես արդեն դարձել եմ (գլխավոր խմբագիր), ռադիոյում աշխատանքի փորձ ունեմ։ Ես աշխատանքս ռադիոյում սկսել եմ շատ տարիներ առաջ, աշխատել եմ Ռադիո Ռոսիի» տեղեկատվական ծառայությունում, իսկ որպես գլխավոր խմբագիր ղեկավարել եմ «Ֆինամ FM» ռադիոկայանը։
Այնպես որ, սա նորմալ աշխատանքային պահ է, հանգիստ եմ վերաբերվում դրան, հասկանում եմ, որ պետք է աշխատեմ ավելի շատ, որովհետեւ ընդունում եմ ռադիոկայանը՝ շարունակելով մնալ «Պրավո գոլոսա» հաղորդման հաղորդավարը, եւ ես հիմա ընտրարշավ ունմ,, գնում եմ ընտրություններիՄոսկվայի քաղաքային դումա։ Ոչինչ, գլուխ կհանենք»,- ասել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Իրավիճակը Լարսում. արդյո՞ք Վրաստան ավտոմեքենաների մուտքն արգելվում է. պարզաբանում
Վրացական սոցկայքերում տեղեկություններ են տարածվել, թե Ռուսաստանը Լարսի անցակետով արգելում է Վրաստան ավտոմեքենաների մուտք...
Ռոբերտ Քոչարյանը կկալանավորվի
Դատարանը որոշեց Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել կալանավորումը։
Քոչարյանի գրասենյակը աջակիցներին խնդրում է չգնալ դատարան և միջոցառում չկազմակերպել
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի հաղորդագրությունը. Ինչպես հայտնի է, այսօր, ժամը 16։00 ՀՀ Վերաքննիչ քրեակա...
Հայաստանը մասամբ է կողմ քվեարկել ԵԽԽՎ Ռուսաստանի վերադարձի մասին բանաձևին
Ինչպես արդեն հայտնել էինք, Ռուսաստանի Դաշնության պատվիրակությունը գիշերն ընդունված բանաձևի շնորհիվ հնգամյա դադարից հետո...