Ճամբարակ-Թթուջուր հատվածում շարունակվում են հրդեհաշիջման աշխատանքները. նոր մանրամասներ

Նոյեմբերի 21-ին ՆԳՆ փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային վարչությունում ստացվել է տեղեկատվություն, որ Ճամբարակ–Թթուջուր հատվածում հրդեհ է բռնկվել․ լանջային հատվածում այրվում է խոտածածկ տարածք։


Դեպքի վայրում անմիջապես կազմակերպվել է արձագանքում։ Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել են ՆԳՆ Փրկարար ծառայության Երևան քաղաքի, ինչպես նաև Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի և Տավուշի մարզային վարչությունների ստորաբաժանումները, ԵՓՎ և ՓՈՒՎ համապատասխան ստորաբաժանումները, ինչպես նաև հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի խմբերը։


Մասնագետները ամբողջ գիշեր իրականացրել են ինտենսիվ աշխատանքներ․ հրդեհը վերահսկելի է, աշխատանքները շարունակվում են։ Նախնական տվյալներով՝ այրվում է խոտածածկ տարածք՝ երեք առանձին օջախով։ Հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը դեպի անտառապատ և բնակելի գոտիներ։


Այս պահին հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է 243 փրկարարական ծառայող, օգտագործվում է 6 հրշեջ տեխնիկա և աշխատում են 30 օպերատիվ խմբեր։


ՆԳՆ-ն հորդորում է չտարածել ոչ հավաստի տեղեկություններ և հետևել միայն պաշտոնական հաղորդագրություններին։

Քաղաքականություն