Պատահարներ

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Բախվել են Էջմիածին-Երևան երթուղու մարդատար «Gazel»-ն ու «Mercedes Sprinter»-ը. կա զոհ

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Բախվել են Էջմիածին-Երևան երթուղու մարդատար «Gazel»-ն ու «Mercedes Sprinter»-ը. կա զոհ
Հունվարի 20-ին, ժամը 16:56-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածին-Զվարթնոց ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք․ անհրաժեշտ է փրկարարների…

Հունվարի 20-ին, ժամը 16:56-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածին-Զվարթնոց ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին հայտնում է Ներքին գործերի նախարարությունը:

 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Էջմիածին-Զվարթնոց ավտոճանապարհի առաջին կմ-ին բախվել են «Mercedes Sprinter» և «Gazel» մակնիշների ավտոմեքենաները։

Ըստ նախնական տվյալների՝ կա մեկ զոհ և մեկ տուժած։ Նշենք, որ ըստ որոշ լրատվականների, վիրավորների թիվը 7-ն է:

 

Հավելենք, որ վթարի ենթարկված մեքենաներից մեկը սպասարկում է Էջմիածին-Երևան երթուղին:

Փրկարարները սահմանազատել են տարածքը։

 

 

[2e1dd142e2e34fe1dcf7a35aba3fd092.jpg]

 

 

[fd9d5c140cbd6142db6e0609376c760b.jpg]

 

 

[9158f946b413265a88d21df4b8c30eb4.jpg]

 

 

[364e0082456951b84e3e7757c2d23d9b.jpg]

 

 

[54c9aed8b946a3f9c87eb9118802fc27.jpg]

 

 

[a1a05f1fda536bbe9c2a82e5a58faef3.jpg]

 

 

[3ebaf905c7d8caf99c7767495a78358d.jpg]

 

 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250