Իրանում ցուցարարները հարձակվել են ոստիկանական բաժանմունքի վրա
Իրանում բողոքի ցույցերի ֆոնին հարձակման է ենթարկվել Զահեդանի ոստիկանական բաժանմունքը։ Euronews-ի փոխանցմամբ՝ զոհվել է 19 մարդ, որոնց թվում է նաև Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գնդապետ։
Ավելի վաղ, պետական լրատվամիջոցները հաղորդել էին, որ բողոքի ցույցերի ժամանակ, որոնք վերջին օրերին ծավալվում են Իրանում, սպանվել է 41 մարդ, այդ թվում՝ անվտանգության աշխատակիցներ, իսկ ավելի քան 1200 մարդ ձերբակալվել է։ Բերման են ենթարկվել նաև 9 օտարերկրացիներ, որոնք մեղադրվում են ցույցերին մասնակցելու մեջ։
Սակայն Նորվեգիայում հիմնված իրանական իրավապաշտպան կազմակերպություններից մեկը պնդում է, որ անվտանգության ուժերի կողմից սպանվել է առնվազն 76 ցուցարար։ Իրավապաշտպան կազմակերպությունն իրանական ուժայիններին մեղադրում է անհամաչափ ուժի և մարտական փամփուշտների կիրառման մեջ:
Երեք օր առաջ Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին զգուշացրել էր, որ Իրանի իշխանությունները թույլ չեն տա, որ երկրում քաոս տիրի։ Ռայիսին այսպես էր բնորոշել Իրանում երիտասարդ կնոջ մահվանից հետո սկսված բողոքի ցույցերը, որոնց իշխանությունները դեռ չեն կարողանում ճնշել։
«Երկու շաբաթ առաջ 22-ամյա Մահսա Ամինիի մահը, որով սկսվեցին բողոքի ակցիաները, վշտացրել է բոլորին, սակայն մեր կառավարությունը չի կարող թույլ տալ այդ մարդկանց խռովություններով խանգարել հասարակության անդորրը», - Իբրահիմ Ռաիսիի խոսքերը մեջբերել էր BBC-ն։
Նմանատիպ հոդվածներ
Զինծառայողը մտածելով, թե մոտեցողը թշնամին է կրակահերթ է արձակել ծառայակցի ուղղությամբ
Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ մարտական հերթապահություն, մարտական ծառայություն կրելու կան...
Մարտական դիրքում զինծառայողի դի է հայտնաբերվել. ՊՆ
Հայաստանի զորամասերից մեկի մարտական դիրքում 19-ամյա զինծառայողի դի է հայտնաբերվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանու...
Պայթյուն Բագրատունյաց պողոտայում. կան տուժածներ
Այսօր, ժամը 09։15-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Բագրատունյաց պողոտայում տե...
Թուրքիայում երկրաշարժ է եղել
Թուրքիայի արևելյան հատվածում 4,3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է ԱՄՆ ազգային երկրաբանական ծառայու...