Զելենսկին ԵՄ ղեկավարների հետ քննարկել է ԱՄՆ առաջարկները
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ ԵՄ խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտային և ԵՄ հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին ներկայացրել է ԱՄՆ կողմից շրջանառվող առաջարկները, որոնք վերաբերում են պատերազմի ավարտին։ Զելենսկին հաղորդագրություն է տարածել իր Telegram ալիքում՝ ամփոփելով քննարկումների հիմնական շեշտադրումները։
Նրա խոսքով՝ եվրոպական և ամերիկյան գործընկերների հետ շարունակվում են խորհրդակցությունները՝ միավորված մոտեցում ձևավորելու նպատակով։ Զելենսկին ընդգծել է, որ Կիևը գնահատում է ԱՄՆ-ի և նախագահ Դոնալդ Թրամփի պատրաստակամությունը՝ նպաստելու հակամարտության ավարտին։
Քննարկումները տեղի են ունենում խաղաղ նախաձեռնության տարբեր տարբերակների ուսումնասիրման փուլում, երբ Ուկրաինան և դաշնակիցները փորձում են համաձայնեցնել ընդհանուր դիրքորոշումը՝ հետագա բանակցությունների համար։ Կիևը հայտարարում է, որ ձգտում է ապահովել միջազգային գործընկերների սերտ համագործակցությունը առաջարկվող ծրագրի շուրջ։
Հավելենք՝ Ուկրաինայի նախագահը հեռախոսազրույց է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ:
Նմանատիպ հոդվածներ
Մենք կորոշենք՝ որն է բանակցությունների անցկացման ամենահարմար ձևաչափը․ Ելիսեյան պալատ
Ելիսեյան պալատը առաջիկա օրերին կդիտարկի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև բա...
Փոխվարչապետի գրասենյակի ղեկավարին ազատել են պաշտոնից
Փոխվարչապետ Համբարձում Մաթեւոսյանի որոշմամբ՝ Համլետ Բատիկյանն ազատվել է փոխվարչապետի գրասենյակի ղեկավարի պաշտոնից։ ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իրավիճակը ճակատային գծում չափազանց բարդ է․ Զելենսկի
Խարկովի ուղղությամբ ծանր իրավիճակ է ստեղծվել Ուկրաինայի Զինված ուժերի համար։ Այս մասին Ուկրաինայի նախագահ Վլադ...
ԱԺԲ գրասենյակներում, տներում հայտնաբերվել են նաև ռազմական նշանակության իրեր. ՔԿ
«Ազգային ժողովրդավարական բևեռ»-ի (ԱԺԲ) ղեկավարների տներում և գրասենյակներում խուզարկություններով հայտնաբերվել են քննությ...