ԱԺԲ գրասենյակներում, տներում հայտնաբերվել են նաև ռազմական նշանակության իրեր. ՔԿ
«Ազգային ժողովրդավարական բևեռ»-ի (ԱԺԲ) ղեկավարների տներում և գրասենյակներում խուզարկություններով հայտնաբերվել են քննությանը հետաքրքրող բազմաթիվ իրեր: Այս մասին «Ազատությանը» հայտնել է Քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանը։
«Օրերս ԱԺԲ -ի ղեկավարների տներում և գրասենյակներում իրականացված միաժամանակյա խուզարկություններով հայտնաբերվել են քննությանը հետաքրքրող բազմաթիվ իրեր, առարկաներ, այդ թվում՝ ռազմական նշանակության, որոնց օրինականությունն ստուգելուն, ինչպես նաև հետագա այլ քննչական գործողություններ կատարելուն ուղղված գործընթացները շարունակվում են»,- նշել է Գոռ Աբրահամյանը։
Ահաբեկչության այս գործով կա երեք մեղադրյալ, այլ ձերբակալությունների մասին ՔԿ-ն տեղեկություններ չի հաղորդում։
Հիշեցնենք՝ մարտի 24-ին՝ ժամը 17։00-ի սահմաններում, նռնակներով զինված 3 անձ մոտեցել են ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժնի հերթապահ մասի բաց պատուհանին, սպառնացել են ձեռքի նռնակներով պայթեցնել հերթապահ մասը։
Նմանատիպ հոդվածներ
Դա վերածվեց այնպիսի ողբերգության, որն աշխարհը չէր տեսել․ Զախարովան՝ ՀՀ-ի և ԱՄՆ-ի համագործակցության մասին
Երբ ՆԱՏՕ-ում ինչ-որ երկրի խոստումներ են տալիս, պետք է հարց տալ՝ որտեղ է նրանց մոտ մինչ այդ ստացվել: Այս մասին հայտ...
Ստեփանակերտի «պարետ» Սարգիս Գալստյանը վերադարձել է Հայաստան․ նրան Գորիսում ձերբակալել են․ mediahub
MediaHub-ի բացառիկ տեղեկություններով՝ Արցախի հայաթափումից հետո այնտեղ մնացած հաշված հայերից Սարգիս Գալստյանը, որի մասին...
Չախոյանը՝ Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների վերաբերյալ լուրերի մասին
Վարչապետի հրաժարականից մինչև արտահերթ ընտրություններ՝ որոշ լրատվամիջոցներ որպես ապրիլմեկյան կատակ սուտ լուրեր են տարածու...
Ալեքսանյանը՝ Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների վերաբերյալ հրապարակումների մասին
Ընդդիմադիր լրատվամիջոցների մի մասը ապրիլի 1 է անում, մյուս մասը առանց կասկածի նշույլի ու հոգու գարնանային թրթիռով արտատպ...