Մենք կորոշենք՝ որն է բանակցությունների անցկացման ամենահարմար ձևաչափը․ Ելիսեյան պալատ
Ելիսեյան պալատը առաջիկա օրերին կդիտարկի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև բանակցությունների կազմակերպման հնարավորությունը։ Այդ մասին հայտնել է AFP գործակալությունը՝ հղում կատարելով Ֆրանսիայի նախագահի աշխատակազմին։
«Այն, որ Կրեմլում հավանություն են տվել այդ քայլին, դրական է։ Առաջիկա օրերին մենք կորոշենք, թե որն է բանակցությունների անցկացման ամենահարմար ձևաչափը»,- Ելիսեյան պալատի ներկայացուցչի խոսքերը փոխանցել է գործակալությունը։
Ավելի վաղ Էմանուել Մակրոնը Բրյուսելում Եվրամիության գագաթնաժողովի արդյունքներով հայտարարել էր, որ եկել է ժամանակը, որպեսզի Եվրոպան վերսկսի երկխոսությունը Ռուսաստանի հետ։ Նա նշել էր, որ Ուկրաինայի հարցով բանակցությունների գործող ձևաչափը, երբ ամերիկյան բանակցողները կարգավորման պայմանները քննարկում են Ռուսաստանի հետ առանց եվրոպական կողմի մասնակցության, արդյունավետ չէ։
Այդ հայտարարությունից հետո ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ Վլադիմիր Պուտինը պատրաստ է երկխոսության Էմանուել Մակրոնի հետ։
Նմանատիպ հոդվածներ
Իրենք բոլորը կապված են մի թելով՝ ծառայում են նույն գործակալական ցանցին. Չախոյան
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Կտրիճ Ներսիսյանի եղբոր՝ Եզր...
Ադրբեջանի դեսպանը՝ TRIPP նախագծի իրականացման մասին
ԱՄՆ-ում Հայաստանի և Ադրբեջանի դեսպաններ Նարեկ Մկրտչյանը և Խազար Իբրահիմը մասնակցել են «Trump Route for International Pea...
ԵՄ-ն ուշադիր հետևում է Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանների բացման գործընթացին․ Մարագոս
TRIPP նախագծի շրջանակներում մենք բանակցություններ ենք վարում Հայաստանի և Միացյալ Նահանգների հետ Եվրամիության մասնակցությ...
ՀՀ ԱԳՆ-ն՝ «Թրամփի ուղու» շինարարության մեկնարկի մասին
«Թրամփի ուղի» նախագծի (TRIPP) փաստացի իրականացման և շինարարության փուլը կմեկնարկի 2026 թվականին։ Այս մասին հայտնում է ՀՀ...