Թրամփը պահանջել է Էպշտեյնի նյութերի հրապարակում. նոր բացահայտումներ՝ հայտնի անձինք են ներգրավված
The Hill-ը գրում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է օրինագիծ, որը պարտադրում է հրապարակել ֆինանսիստ Ջեֆրի Էպշտեյնի հետ կապված փաստաթղթերը։ Ըստ հաղորդագրության՝ նա պաշտոնապես հանձնարարել է Արդարադատության նախարարությանը բացել Էպշտեյնի վերաբերյալ բոլոր ոչ գաղտնի նյութերն ու գրառումները։
Ֆինանսիստ Ջեֆրի Էպշտեյնը ձերբակալվել էր 2019 թվականի հուլիսին։ Նյու Յորքի նահանգի դատախազությունը հայտարարել էր, որ 2002–2005 թվականներին նա իր Մանհեթենի տան էր տարել տասնյակ անչափահաս աղջիկների, որոնց մեջ ամենաերիտասարդը 14 տարեկան էր։ Էպշտեյնի շրջապատում եղել են ԱՄՆ-ի և այլ երկրների մի շարք ազդեցիկ անձինք, այդ թվում՝ նախկին պետությունների ղեկավարներ, գործարարներ և հայտնի մարդիկ։
2019 թվականի օգոստոսի 10-ին Էպշտեյնը ինքնասպանություն էր գործել բանտում, ինչից հետո քրեական գործը դադարեցվել էր։ Այնուամենայնիվ, միջադեպը և նրա կապերին վերաբերող փաստաթղթերը լայն քննարկվում են ԱՄՆ հասարակության շրջանում։
Նմանատիպ հոդվածներ
ԱԺ-ն ընդունեց արտահերթ նիստի բոլոր նախագծերը
ԱԺ-ն այսօր ընդունեց արտահերթ նիստի ընթացքում քննարկված բոլոր 10 նախագծերը։ Ընդունվեցին 4 վարկային համաձայանարգրեր,...
Եվրոպացի առաջնորդները փորձել են խոսել ԱՄՆ նախագահի «լեզվով»
Վաշինգտոնում կայացած գագաթնաժողովը, որին մասնակցել են Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, ինչպես նաև Գերմանիայի, Ֆրան...
Թանդիլյանը թերահավատորեն է մոտենում Գրիգորյանի պաշտոնավարմանը
ԼՀԿ պատգամավոր Մանե Թանդիլյանն այսօր հրաժարական տալու անհրաժեշտության մասին ակնարկներ արեց շրջակա միջավայրի նախարար Էրիկ...
Փողոցների մաքրումը կկատարվի փոշեկուլ մեքենաներով
Երեւանի ավագանին այսօրվա՝ սեպտեմբերի 10-ի իր նիստում որոշում Է կայացրե՝ ավելացնել «Երևանի աղբահանություն և սանիտարական մ...