Եվրոպացի առաջնորդները փորձել են խոսել ԱՄՆ նախագահի «լեզվով»
Վաշինգտոնում կայացած գագաթնաժողովը, որին մասնակցել են Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, ինչպես նաև Գերմանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Մեծ Բրիտանիայի, Ֆինլանդիայի, Եվրոպական հանձնաժողովի ղեկավարները, անցել է անսպասելիորեն բարեկամական մթնոլորտում: Wall Street Journal-ի տվյալներով՝ սա Եվրոպայի կողմից առևտրի և ռազմական ծախսերի հարցում լուրջ զիջումների, ինչպես նաև Դոնալդ Թրամփի հետ գործ ունենալու նոր մարտավարության արդյունք էր:
Եվրոպացի քաղաքական գործիչները փորձել են խոսել ԱՄՆ նախագահի լեզվով՝ նրա ուշադրությունը գրավելու համար։ Թրամփը չի սիրում պատժամիջոցները, բայց սիրում է մաքսատուրքերը, այդ իսկ պատճառով Բրյուսելն այժմ ավելի ու ավելի է խոսում «Ռուսաստանի դեմ ոչ թե պատժամիջոցների, այլ մաքսատուրքերի» մասին։
Զելենսկին, իր հերթին, Թրամփին ցույց է տվել Ուկրաինայի քարտեզը՝ բացատրելով իրավիճակը ԱՄն նախագահի բիզնես փորձին մոտ լեզվով։ Եվրոպացի առաջնորդները Ռդ նախագահ Վլադիմիր Պուտինի տարածքային պահանջները համեմատել են ամերիկյան նահանգների, այդ թվում՝ Ֆլորիդայի ենթադրական կորստի հետ։
Բացի այդ, եվրոպացի առաջնորդները փորձում են պահպանել անձնական կապերը նրա հետ։ Օրինակ՝ Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը գոլֆ է խաղացել Թրամփի հետ, իսկ Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին ընդգծում է իր գաղափարական մտերմությունը ամերիկացի նախագահի հետ։ Նման շփումները, ըստ WSJ-ի աղբյուրների, օգնում են եվրոպացիներին ամրապնդել Թրամփի վստահությունը։
Նմանատիպ հոդվածներ
Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ
Իրանը մտադրություն չունի միջուկային զենք մշակել, սակայն երբեք չի հրաժարվի ուրանի հարստացման իր իրավունքից։Իրանի նախագահ...
Կիևին տրվող օգնությունը շարունակական կլինի. Սալիվան
Սպիտակ տան մամուլի ծառայությունը հայտնել է, որ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով օգնական Ջեյք Սալիվանը Կիևում հանդ...
ՄԹ-ի համար Ադրբեջանի հետ հարաբերությունները նույնքան կարևոր են, որքան Հայաստանի հետ. Լեո Դոքերթի
Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով պետնախարար Լեո Դոքերթին հայտարարել է, թե իրենց երկրի դիրքորոշումը ղարաբաղյան հար...
Ռուսաստանում Ուկրաինայի դեսպանատունը ստացել է իր 15-րդ դատական հայցը
Հունվարին Մոսկվայի դատարանը կքննի Մոսկվայի Միացյալ Էներգետիկ Ընկերության (ՄԷԷԸ) կողմից Ռուսաստանում Ուկրաինայի դեսպանատն...