Թանդիլյանը թերահավատորեն է մոտենում Գրիգորյանի պաշտոնավարմանը
ԼՀԿ պատգամավոր Մանե Թանդիլյանն այսօր հրաժարական տալու անհրաժեշտության մասին ակնարկներ արեց շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանին։ Պատգամավորի կարծիքով՝ նախարարը չի կարողանում ապահովել պատշաճ ծրագրերի իրականացումն իր ոլորտում։
Բանավեճը սկսվեց նրանից, որ Թանդիլյանը հիշեցրեց՝ բնապահպանական ծախսերը, ըստ օրենքի, պետք է ավելի բարձր լինեն։ Գրիգորյանն էլ պատասխանեց, որ համաձայն է՝ պետք է բարձր լինեն, բայց օրենքում մեկնաբանության հարց կա։
«Եթե Դուք պատրաստ չեք այդ ծրագրերը իրականացնել, կամ ֆինանսների նախարարը՝ դա ընդունել, կներեք, ինձ մոտ Ձեր պաշտոնավարման նպատակահարմարությունը հարցականներ է առաջացնում…»,- ասաց Թանդիլյանը։«Պատասխան կամ մեկնաբանությո՞ւն եք ակնկալում»,- հարցրեց Գրիգորյանը։
«Ձեր իրավունքն է»,- արձագանքեց Թանդիլյանը։
«Լավ»,- ասաց Գրիգորյանն ու լռեց։
Նմանատիպ հոդվածներ
Գնդակոծվել են Տավուշի սահմանամերձ գյուղերը․ ՊՆ
Հոկտեմբերի լույս 30-ի գիշերը ադրբեջանական զինուժը Ղազախի շրջանի հենակետերից խոշոր տրամաչափի գնդացիրներից գնդակոծել...
ՀՐԱՏԱՊ. Արա Բաբլոյանին մեղադրանք առաջադրվեց
Ազգային ժողովի նախկին նախագահ Արա Բաբլոյանին այսօր՝ հոկտոմբերի 28-ին, մեղադրանք առաջադրվեց։Նրա խափանման միջոց է ընտրվել...
Ռուսաստանի նախագահը խոստացել է և պահել խոստումը. Փաշինյան
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խոստացել է և պահել խոստումը։ Այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ «Կոմերսանտին» տվա...
ՊԵԿ նախկին աշխատակիցը մեծ սիրով ընդունել է աշխատանքի վերադառնալու առաջարկը
ՊԵԿ նախկին աշխատակից Հայկ Մարտիրոսյանը մեծ սիրով ընդունել է առաջարկը եւ կվերադառնա համակարգ աշխատանքի: Այս մասին «Հայկակ...