Թեհրանը չի փոխի իր դիրքորոշումը. պատրաստ ենք վերսկսել միջnւկային բանակցություններն ԱՄՆ-ի հետ. գերագույն առաջնորդի խորհրդական
Իրանը պատրաստ է վերսկսել միջուկային բանակցությունները Միացյալ Նահանգների հետ, եթե դրանք ընթանան լիովին հարգալից: Այս մասին հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Քամալ Խարազին CNN-ին տված հարցազրույցում՝ պնդելով, որ Թեհրանը չի փոխի այն դիրքորոշումը, որը զբաղեցրել էր մինչև հունիսին ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից նրա վրա հարձակումը։
«Նրանք պետք է առաջին քայլը անեն՝ ցույց տալու համար, որ պատրաստ են մեզ հետ համագործակցել մեր կողմից առաջադրված պայմաններով: Դա պետք է հիմնված լինի հավասարության և փոխադարձ հարգանքի վրա: Ցավոք, նախագահ Թրամփը չի հավատում դիվանագիտական միջամտությանը, այլ նախընտրում է ուժ կիրառել իր նպատակներին հասնելու համար», - ասել է Խարազին։
Խարազին նշել է, որ Վաշինգտոնի հետ մերձեցման համար Իրանի պայմանները չեն փոխվել այն բանից հետո, երբ հունիսին ԱՄՆ-ն և Իսրայելը հարվածել են իրենց միջուկային օբյեկտներին՝ հավելելով, որ ուրանի հարստացումը կշարունակվի, քանի որ երկրին վառելիք է անհրաժեշտ էլեկտրակայանների համար և բժշկական նպատակներով։ Թեհրանի բալիստիկ հրթիռների ծրագիրը, որը, նրա խոսքով, ընդլայնվում է, նույնպես կհանվի բանակցությունների սեղանից:
«Միացյալ Նահանգների հետ մենք կքննարկենք միայն միջուկային հարցը», - նշել է նա:
Խարազին ընդգծել է, որ գրեթե հինգ ամիս անց Իրանի միջուկային օբյեկտներին հասցված վնասը դեռևս չի գնահատվել։
Թրամփի վարչակազմը և Իրանը հունիսին բանակցությունների մեջ էին իրենց վեճը կարգավորելու համար, երբ Իսրայելը անակնկալ հարձակում սկսեց Իրանի վրա՝ ի վերջո ներգրավելով Վաշինգտոնին, որը հարվածներ է հասցրել իրանական երեք միջուկային օբյեկտների, ինչը ԱՄՆ-ի առաջին ուղղակի հարձակումն էր Իրանի վրա։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահը Սաուդյան Արաբիայի արքայազնի հետ հանդպման ժամանակ նշել է, որ բաց է Իրանի հետ բանակցությունների համար:
Նմանատիպ հոդվածներ
Նիկոլ Փաշինյանը և Սամվել Կարապետյանը հանդիպել են. ինչ են քննարկել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ, «Հայաստանի ներդրողների ակումբի» հիմնադիր Սամվ...
Վարչապետը չի կարող աշխատավարձ բարձրացնել, պաշտոնատար անձինք պետք է հաստատեն. Պետրոսյան
ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Գևորգ Պետրոսյանը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ նախարարների աշխատավարձերի բար...
Դա է մեր երկրի ապագան․ Լուկաշենկոն՝ Չինաստան այցելելու մասին
Լուկաշենկոն նախագահական ընտրություններից առաջ կայցելի Չինաստան։ Այս մասին փոխանցում է «БелТА»-ն։«Միջազգային այցեր, այց Չ...
Երևանում ՌԴ դեսպանը կանչվել է ԱԳՆ, նրան հանձնվել է հայտագիր
Վերջին շրջանում շարունակում ենք ականատես լինել ՌԴ պետական ԶԼՄ-ներում, ինչպես նաև պաշտոնյաների կողմից ՀՀ իշխանությունների...