Վարչապետը չի կարող աշխատավարձ բարձրացնել, պաշտոնատար անձինք պետք է հաստատեն. Պետրոսյան
ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Գևորգ Պետրոսյանը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ նախարարների աշխատավարձերի բարձրացման մասին լուրերին:
«Ես գտնում եմ, որ ճիշտ կլինի եթե կա՛մ վարչապետը, կա՛մ մամուլի խոսնակը հստակ արտահայտված գնահատական տան՝ դա ճիշտ է, ճիշտ չէ: Որովհետև լինում են երբեմն թվացող լուրեր: Պաշտոնատար անձինք պետք է հաստատեն: Չհերքելն ուրիշ է: Գուցե, խրախուսում է եղել, բայց եթե, իրոք, աշխատավարձ ա բարձրացվել, դա չի կարող վարչապետն անել նույնիսկ ամենամեծ ցանկության դեպքում, քանի որ Հայաստանում գործում է դեռևս 2013-ին ընդունված պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին օրենքը: Օրենքով վարչապետն իրավունք չունի միանձնյա որոշելու, աշխատավարձի փոփոխությունը վերապահված է ԱԺ-ին»:
Իսկ գաղտնի պահելու խնդրին անդրադառնալով՝ նշեց, որ ինչը պետք է գաղտնի պահվի՝ չի պահվում, և հակառակը:
«Ես գաղտնի պահելու բան չեմ տեսնում: Հակառակը, ՀՀ քաղաքացին պիտի իմանա, թե իր հաշվին աշխատավարձ ստացող պետակլան պաշտոնյան ինչի համար է ստանում աշխատավարձ»:
Հրայր Թովմասյանի շուրջ ծագած խոսակցությունների մասին Գևորգ Պետրոսյանը շեշտեց, որ արտահայտություններում պետք է զգույշ լինել:
«Առաջին փոխվարչապետն ասաց՝ այդտեղ քաղաքական խնդիր կա: Վաղը դա մեր քթից են բերելու, որ ամենաապաքաղաքական մարմնի մասին ասում ենք քաղաքական խնդիր կա»:
Նմանատիպ հոդվածներ
Արա Բաբլոյանը ներգրավվել է որպես կասկածյալ․ մանրամասներ
Tert.am-ի տեղեկություններով այսօր ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով հարո...
Նաիրի Հունանյանը դիմել է վաղաժամկետ ազատ արձակման խնդրանքով
Հոկտեմբերի 27-ի գործով ահաբեկչական խմբավորման ղեկավար Նաիրի Հունանյանը, որը դատապարտված է ցմահ ազատազրկման և իր պատիժը կ...
Կարապետյանը պարզաբանում է հրապարակել պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման թեմայով
ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը պարզաբանել է բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման թեման։...
Վարչապետի գաղտնի հանձնարարականով նախարարների աշխատավարձը կրկնապատկվել է
Կառավարման համակարգի արդյունավետությանը նպաստող գործոններից մեկը արժանապատիվ վարձատրությունն է։ Բազմիցս է խոսվել պետական...