Վարդան Ղուկասյանի եղբոր թոռն ազատ կարձակվի. փաստաբան
Փաստաբան Արտուշ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է․
«2025 թվականի հոկտեմբերի 20-ին Գյումրու համայնքի ղեկավար Վ. Ղուկասյանին ձերբակալելու ժամանակ Գյումրի քաղաքի Վարդանանց հրապարկում զանգվածայաին անկարգություններ և արադարադատության իրականացմանը միջամտելու դեպքերի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթով մեղադրյալ Նարեկ Կոլյայի Ղուկասյանի (բոլորովին վերջերս չափահաս դարձած, հանրակրթական դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ, բարձր առաջադիմությամբ սովորող) նկատմամբ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 23.10.2025 թվականի որոշմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանքը:
Վերաքննիչ քրեական դատարանը, նախագահությամբ՝ Վ. Ռշտունու, բավարարել է պաշտպան Ա. Հակոբյանիս կողմից ներկայացված հատուկ վերանայման բողոքը, մերժել է քննիչի միջնորդությունը կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ:
Շուտով Նարեկ Ղուկասյանը կլինի ազատության մեջ»,- գրել է նա:
Նմանատիպ հոդվածներ
Իսրայելի բանակը գտնվում է Գազայի կենտրոնում և պատրաստ է ցանկացած զարգացման․ Իսրայել Կաց
Իսրայելի պաշտպանության բանակը գտնվում է Գազա քաղաքի կենտրոնում և պատրաստ է ցանկացած զարգացման։ Այս մասին հայտարարել է Իս...
«Լրջորեն վերաբերվեք Պուտինի խոսքերին». Անգելա Մերկել
Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելը կոչ է արել լրջորեն վերաբերվել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքերին: Այս...
Գարեգին Երկրորդը թերագնահատում է մեր հոգևոր ուժը. Աննա Հակոբյան
Մենք՝ ՀՀ քաղաքացիներս, 2018 թվականին տեր կանգնեցինք մեր ազատությանը և քաղաքացիական իրավունքներին` անարժան մարդկանց թույլ...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Ոստիկանությունը մեր պետականության ողնաշարն է. Փաշինյան
Ոստիկանությունը մեր պետականության ողնաշարն է, և այն պետք է ամեն օրվա հետ ավելի ուժեղ լինի: Այս մասին ասել է ՀՀ վարչապետ...