ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Ոստիկանությունը մեր պետականության ողնաշարն է. Փաշինյան
Ոստիկանությունը մեր պետականության ողնաշարն է, և այն պետք է ամեն օրվա հետ ավելի ուժեղ լինի: Այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Ոստիկանության օրվա առիթով ոստիկանության կոլեգիայի նիստի ժամանակ։ Ինչպես հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը, Փաշինյանը նշել է, որ ներքին գործերի համակարգը մեծ վերափոխումների գործընթացի մեջ է, նպատակը` շարունակական բարձրացող ստանդարտներ սահմանելն է։
Գործադիրի ղեկավարը խոսել է այն հիմնական 3 ուղղությունների մասին, որոնցով ընթանում է գործընթացը։ Նրա խոսքով` առաջինը պրոֆեսիոնալ հմտությունների շարունակական զարգացումն է, սահմանել մի նշաձող, որից ներքև որևէ ոստիկան իր պրոֆեսիոնալ, ինտելեկտուալ հմտություններով չի կարող լինել:
Երկրորդը սոցիալական երաշխիքների համակարգն է: Ոստիկանության աշխատողը չպետք է չմտածի, թե օրինակ, ինչպես է երեխայի ուսման վարձը վճարելու։
Սա պետության դեմ գործող իրավիճակ է։ Փաշինյանն իր խոսքում նշել է, որ սոցիալական այս փոփոխություններն արվում են առաջին հերթին հենց հանուն մյուս քաղաքացիների, որովհետև ոստիկանության, փրկարար ծառայության, մյուս ուժային կառույցների աշխատակիցներն են հենց ապահովում մյուս քաղաքացիների, պետության իրավակարգի անվտանգությունը:
«Եթե մենք ուզում ենք ունենալ անվտանգություն, մեր առաջնային խնդիրը պետք է լինի այնպես անել, որ դուք ձեր աշխատանքի մեջ կենտրոնացած մնաք անվտանգության ապահովման վրա և ոչ թե ամենատարբեր կենցաղային խնդիրների, որոնք հատուկ են բոլորին և անընդհատ ձեզ ձեր աշխատանքից շեղելու և այլ օրակարգեր ունենալու պարտադրանքի առաջ են դնելու»,– նշել է Փաշինյանը։
[adb0ad21f5ff82228e3e34da09804b1e.jpg]
[11d48b579cfbcb0baed3dbc7f5a3a407.jpg]
[79c5d699d6f04160f482a7edc0c5877b.jpg]
[c60d8b2da94da26a5f9274ac6967f43a.jpg]
[c2c44e95c720d338240639ea951d4219.jpg]
[0712017ccf3a40ed32460af47355d887.jpg]
[51719bb49dc216ae187dbe43b15e75bf.jpg]
[11a1d7691bf3471599519d2458fdd7f4.jpg]
Նմանատիպ հոդվածներ
Շարմազանովը պատմել է` ինչ է ասել Փաշինյանը իրենց պատերազմի առաջին օրերին
Նիկոլ Փաշինյանը պետական դավաճանության համար հաստատ դատվելու է: Այս մասին քիչ առաջ «Անվտանգություն եւ ժողովրդավարու...
Հայաստանն էլ է պատրաստ, որ ՀԱՊԿ դիտորդները տեղակայվեն այստեղ. Փաշինյան
Հայաստանը պատրաստ է իր տարածքում տեղակայել ՀԱՊԿ դիտորդատական առաքելությունը։ Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրո...
Մայր Աթոռը` Ադրբեջանի հոգևոր առաջնորդի հայտարարությունների մասին
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն արձագանքել է Ադրբեջանի հոգևոր առաջնորդ Շեյխ-ուլ-Իսլամ Ալլահշուքյուր Փաշա Զադեի հայտարարություն...
ԵԱՀԿ գործող նախագահը Բաքվից ժամանել է Երևան. մեկնարկել է նրա և Միրզոյանի առանձնազրույցը
Մեկնարկել է ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳ նախարար Բույար Օսմանի աշխատանքային այցը Երևան, հայտնում են Հ...