Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել
Մոսկվան ուշադիր ուսումնասիրում է Ավստրալիայի դատարանի որոշումը, որով մերժվել է Ռուսաստանի իրավունքը Կանբերայում նոր դեսպանատան շենքի կառուցման համար հողամասի նկատմամբ, այս մասին հայտնել են Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունից։
Գերատեսչությունը նշել է, որ նոյեմբերի 12-ին՝ Ռուսաստանի կառավարության հայցի շուրջ երկու տարուց ավելի տևած դատավարություններից հետո, Ավստրալիայի Բարձրագույն դատարանը պաշտպանել է 2023 թվականի Ներքին գործերի մասին օրենքը։
«Այնուհետև, 2023 թվականին, այն բանից հետո, երբ տեղական իշխանությունների կողմից քաղաքացիական դատավարության միջոցով Կանբերայի Յարալլամլա շրջանում Ռուսաստանի նոր դեսպանատան համալիրի համար հողամասի վարձակալության պայմանագիրը խզելու նախորդ փորձերը Ավստրալիայի դաշնային դատարանի կողմից փաստացի անօրինական ճանաչվեցին, Ավստրալիայի խորհրդարանը շտապ կարգով ընդունեց վերոնշյալ օրենքը 2023 թվականի հունիսի 15-ին», - հիշեցրել է Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարությունը։
Նախարարությունը նշել է, որ ավստրալացի պաշտոնյաները կեղծ պնդում էին, որ որոշումը պայմանավորված է «ազգային անվտանգության նկատառումներով» և ընդունվել է հետախուզական գործակալությունների խորհրդով։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում տուֆին նորմալ հարգանքի տուրք չենք մատուցում` արձան կամ մոնումենտ չունենք. Փաշինյան
Հայաստանը քարերի երկիր է, սակայն երկրում քարի դեֆիցիտ ունենք, ներկրում ենք։ Այդ մասին այսօր հանքարդյունաբերության ֆորում...
Եվրահանձնաժողովի նախագահը գալիս է Երևան
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հուլիսի 2–ին աշխատանքային այցով ժամանելու է Հայաստանի Հանրապետութ...
Ինչ են խոսել Էրդողանն ու Պուտինը. մանրամասներ
Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը «CNNTurk»-ի եթերում անդրադարձել է հայ-ադրբեջանական լարվածությանը։ Այս մասին հայ...
Կրեմլից հայտնել են, թե որտեղ են ապրելու Կիմ Չեն Ընի նվիրած շները
Հյուսիսային Կորեայի Պունգսան ցեղատեսակի շները, որոնք ՌԴ նախագահին նվիրել է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը, դեռ...