Հայաստանում տուֆին նորմալ հարգանքի տուրք չենք մատուցում` արձան կամ մոնումենտ չունենք. Փաշինյան
Հայաստանը քարերի երկիր է, սակայն երկրում քարի դեֆիցիտ ունենք, ներկրում ենք։ Այդ մասին այսօր հանքարդյունաբերության ֆորումի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Երբ շինարարության տեմպերն ավելացան, նաև ՀՀ կառավարության ուղիղ ներդրումները սկսվեցին համայնքներում` սուբվենցիոն ծրագրերը, մենք զարմանքով արձանագրեցինք, որ ՀՀ–ում քարի դեֆիցիտ կա, մինչդեռ ասում ենք` քարերի երկիր Հայաստան»,- հայտարարել է նա։
Ըստ վարչապետի` քարի մշակման և արդյունահանման ոլորտում մենք անելիքներ ունենք, քանի որ առաջին հերթին դա մեր տնտեսության պոտենցիալն ու կոլորիտն է։ Նա պատմեց` երբ Չինաստանում էր, ևս զարմանք է ապրել, երբ տեսել է քարերից հուշարձաններ, որը էլ ավելի է գեղեցկացրել միջավայրն ու բնակավայրերին կոլորիտ հաղորդել։
«Մենք ոչ միայն շինարարության համար քար չունենք, այլև ՀՀ–ի 60 տոկոսը տուֆից է կառուցված, սակայն տուֆին նորմալ հարգանքի տուրք չենք մատուցում և տուֆի արձան կամ մոնումենտ չունենք։ Այդ պատճառով որոշեցինք առաջիկայում Արթիկ համայնքի հետ այդ բացը լրացնել։ Դա կլինի բնության հետ հաղորդակցվելու շատ կարևոր ձև, ինչպես նաև մեր ունեցածը արժևորելու քայլ»,- նշել է Փաշինյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Նմանատիպ հոդվածներ
Վլադիմիր Պուտինը և Ալեքսանդր Լուկաշենկոն կհանդիպեն տիեզերակայանում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ապրիլի 12-ին միասին կայցելեն «Վոստոչնի» տ...
Razm.info-ն ներկայացրել է, թե ինչ են խոսում ադրբեջանցի սահմանապահներն, որոնք անցել են Կապանով և տեսագրել ճանապարհը
Ֆեյսբուքի ադրբեջանական խմբերում տեսանյութ է տարածվել, որտեղ երևում է, թե ինչպես են ադրբեջաներեն խոսող անձինք ավտոմեքենայ...
ԱՄՆ պատվիրակությունը մեկնում է Իրանի հետ երկխոսության. Թրամփ
նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ ամերիկյան բարձրաստիճան պատվիրակությունը շուտով վայրէջք կկատարի Պակիստանում՝ Իրանի հե...
Գեղամ Գևորգյանը դատի է տվել ԵՊՀ-ին և ինքն իրեն վճարելու է 13 միլիոն դրամ
ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գեւորգյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ ԵՊՀ-ի, որի ռեկտորն է ինքը։ Դատար...