Մեծ Բրիտանիան ուշադիր հետևում է Հայաստանի կառավարության և Հայ առաքելական եկեղեցու միջև ստեղծված իրավիճակին
Մեծ Բրիտանիայի խորհրդարանի նիստի ժամանակ Շոտլանդացի պատգամավոր Բրենդան Օ’Հարան հարց է ուղղել Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի հարցերով պետնախարար Սթիվեն Դաութին Հայ առաքելական եկեղեցու դեմ Հայաստանի կառավարության կողմից կատարված գործողությունների վերաբերյալ։
«Արտաքին գործերի, համագործակցության և զարգացման հարցերով պետքարտուղարին կցանկանայի հարցնել, թե վերջին շրջանում ի՞նչ քննարկումներ է ունեցել իր միջազգային գործընկերների հետ՝ Հայ առաքելական եկեղեցու դեմ Հայաստանի կառավարության կողմից կատարված գործողությունների վերաբերյալ, և ինչ դիվանագիտական քայլեր են ձեռնակվում», – հարցրել է Օ’Հարան։
Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք պետքարտուղարի պատասխանը, նա մասնավորապես նշել էր․
«Մեծ Բրիտանիան հետևում է Հայաստանի կառավարության և Հայ առաքելական եկեղեցու միջև ստեղծված իրավիճակին: Մենք ակնկալում ենք, որ բոլոր գործողությունները կհամապատասխանեն Հայաստանի սահմանադրական և իրավական շրջանակներին՝ թույլ տալով պատշաճ գործընթացի իրականացումը և ապահովելով, որ բոլոր անձինք օրենքի առաջ հավասար լինեն, իսկ դատական գործընթացները մնան թափանցիկ և անաչառ: Մեծ Բրիտանիայի կառավարությունը շարունակում է վճռականորեն հանձնառու լինել ամբողջ աշխարհում կրոնի կամ համոզմունքի ազատության իրավունքի խթանմանը և պաշտպանությանը»,- ասել էր նա:
Նմանատիպ հոդվածներ
Ազնիվ խոսք, ես ոչ մի վերաբերմունք չունեմ. Պեսկով
Այսպես է Պուտինի մամուլի քարտուղարը պատասխանել ԱՄՆ նախագահի ընտրությունների արդյունքների նկատմամբ վերաբերմունքի մասին հա...
ԵՄ անդամության փուչիկը եւ Թրամփ-ուղին ծխածածկույթ են դարձել երկրի ներսում. Արմեն Աշոտյան
Անաստվածներն ու անհայրենիքներն իրենց սատանեական խրախճանքի մեջ են՝ ինքնահաստատվելով աստվածասեր և հայրենատեր մարդկանց ճակա...
Հայաստանի ու Ադրբեջանի միջև բանակցությունները հանձնարարել են Մուրադովին. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Սյունիքի ու Գեղարքունիքի մարզերի ուղղություններով ադրբեջանական ներխուժումից հետո մեկնարկա...
Եկեղեցականներին սեփական ընտանիքներով միտինգի գնալ պարտադրողները սուրբ են․ Վահագն Ալեքսանյան
«Չշփոթել. Եկեղեցականներին սեփական ընտանիքներով միտինգի գնալ պարտադրողները սուրբ են»,- այս մասին գրել է «Քաղաքացիական պայ...