ԵՄ անդամության փուչիկը եւ Թրամփ-ուղին ծխածածկույթ են դարձել երկրի ներսում. Արմեն Աշոտյան
Անաստվածներն ու անհայրենիքներն իրենց սատանեական խրախճանքի մեջ են՝ ինքնահաստատվելով աստվածասեր և հայրենատեր մարդկանց ճակատագրերի հաշվին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
«Միքայել սրբազանի եւ մյուս քաղբանտարկյալների մասին այսօր առավոտյան, մինչեւ դատավճիռը խոսել էի միջազգային հավաքի ընթացքում՝ նաեւ սեփական օրինակի վրա բացատրելով, թե ինչպես է պոպուլիստ Նիկոլը վերածվել նոր սերնդի բռնապետի։
Հոգու խորքում բոլորը ամեն ինչ շատ լավ հասկանում են։
ԵՄ անդամության փուչիկը եւ Թրամփ-ուղին ծխածածկույթ են դարձել երկրի ներսում ռեպրեսիաների նոր ալիքի համար, յուրահատուկ ինդուլգենցիա։
Սրբազանի եւ մյուս ապօրինի բանտարկվածների համար պայքարը նախեւառաջ պիտի մղենք մենք՝ հայ ժողովուրդը։
Չէ՞ որ հենց իր զավակների գլխին է ճոճվում յաթաղանի վերածված երկաթե մուրճը։
Ազատությու'ն Միքայել սրբազանին»,-գրառել է Աշոտյանը:
Նմանատիպ հոդվածներ
Եթե որևէ մեկը հավատում է, թե Ալիևը ճանաչելու է 29 800 քառ․ կմ ՀՀ-ն, ապա մանկամիտ է. իրանագետ
Եթե որևէ մեկը հավատում է, թե Բաքվի բարբարոսսկան վարչախմբի պարագլուխն, իբր, ճանաչում է կամ ճանաչելու է ինչ-որ 29 800 քառա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ներողություն եմ խնդրել․ Սիմոնյանը խնդրեց այլևս չհիշեցնել իր թքելու միջադեպը
Ի տարբերություն ոմանց` ես իմ սխալն ընդունել ու ներողություն եմ խնդրել։ Այս մասին հայտարարեց Ազգային ժողովի նախագահ Ալեն...
Իրանը դեմ է «Զանգեզուրի միջանցքին». Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար
Իրանը դեմ է «Զանգեզուրի միջանցքին» և այդ անհամաձայնությունը հայտնել է Ադրբեջանի տարբեր պաշտոնյաների հետ հանդիպումնե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վարչապետը հանդես է եկել Ազգային անվտանգության ռազմավարության վերաբերյալ ուղերձով
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Երևանում տեղի է ունենում Անվտանգության խորհրդի հերթական նիստը: Նիստում, ի թիվս ա...