Հայաստանի ու Ադրբեջանի միջև բանակցությունները հանձնարարել են Մուրադովին. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Սյունիքի ու Գեղարքունիքի մարզերի ուղղություններով ադրբեջանական ներխուժումից հետո մեկնարկած բանակցություններն այսօր կշարունակվեն: Արցախի Հանրապետության նախագահի հատուկ հանձնարարությունների գծով նախկին ներկայացուցիչ Բորիս Ավագյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ընդգծեց, որ բանակցությունների համար ամենալավ ժամանակը հայկական կողմը կորցրել է:
«Մենք պետք է հենց առաջին օրն անպայման կա՛մ ձերբակալեինք, կա՛մ գերեվարեինք, կա՛մ ոչնչացնեինք այն անձանց, որոնք համարձակվել են հատել ՀՀ պետական սահմանը: Եթե մենք թույլ ենք տալիս, որ այն անձինք, որոնք հատել են պետական սահմանը, նույն օրը չձերբակալվեն, ապա վտանգում ենք մեր սեփականությունը», – նշեց նա:
Բորիս Ավագյանի խոսքով՝ Դատախազությունը պետք է տա շատ հարցերի պատասխաններ: «Սա պետք է քննել այն քրեական գործի շրջանակներում, որը հարուցվել է Գլխավոր դատախազության կողմից իմ հայտարարությունից հետո, երբ ասացի, որ պետք է հարուցվի քրեական գործ՝ ապօրինի պետական սահմանը հատելու վերաբերյալ», – հավելեց նա:
Դիտարկմանը՝ ինչու են բանակցություններն իրականացվում ռուսական խաղաղապահ ուժերի հրամանատար Ռուստամ Մուրադովի գլխավորությամբ, Բորիս Ավագյանը ընդգծեց. «Ռուստամ Մուրադովը ՌԴ զինվորական օկրուգի հրամանատարի առաջին տեղակալն է: ՌԴ հարավային զինվորական օկրուգը Ռոստովից մինչեւ Սիրիա է, եւ 102-րդ ռազմաբազան էլ է մտնում այդ օկրուգի մեջ: Նա՝ որպես խաղաղապահ ուժերի ղեկավար, գործուղված է եղել վեց ամսով, հիմա նրա գործուղումը երկարացրել են, սակայն նա նաեւ պաշտոն ունի:
Քանի որ նրա ղեկավարը եկել էր Հայաստան, բանակցել նախարարի հետ, դրանից հետո Մուրադովին հանձնարարություն էր տրվել այդ հարցով որպես միջնորդ ռուսական կողմը ներկայացնի հենց գեներալ Մուրադովը»:
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐ. Միքայել Մինասյանը հրապարակել է այն փաստաթղթի լուսանկարը, որը Փաշինյանն ու Ալիևը պատրաստվում են ստորագրել
Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը Տելեգրամի իր ալիքում հրապարակել է այն հայտարարության լուսանկարը, որը պա...
Այս կադրերից հետո Պաշտպանության նախարարն ու Շտաբի պետը պետք է ինքնասպան լինեն. Մովսես Հակոբյան
Այսօր համացանցում է հայտնվել ադրբեջանական կողմի եւ հայ սահմանապահների միջև տեղի ունեցած դեպքի կադրեր, որոնցում ադրբեջանց...
Դեպքն իրականում տեղի է ունեցել 2021 թվականի մայիսի 17-ին. ՊՆ-ն` տարածված տեսանյութի վերաբերյալ
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ սոցիալական ցանցերի ադրբեջանցի օգտատերերի կողմից տարածված` հայ և ադրբեջան...
Սյունիքում կողմերը եզրահանգման են եկել․ ժամը 10։00-ին ադրբեջանցիները կվերադառնան դիրքեր. 24news
Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը 24news-ի հետ զրույցում հայտնեց, որ Սև լճի տարածք մոտենալու մասով ադրբեջանական կող...