Ինչ փուլում է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը
ԵՄ գնահատման առաջին առաքելությունը կայցելի Հայաստան․ հրապարակվել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի հայերեն տարբերակը: Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից:
Առաջիկայում Հայաստանում կլինի ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի կատարողականի ԵՄ գնահատման առաջին առաքելությունը՝ ՀՀ համապատասխան գերատեսչությունների հետ տեղում հանդիպումներ և քննարկումներ անցկացնելու նպատակով։
ԵՄ անդամ երկրների փորձագետների այցը միտված է VLAP-ի բոլոր չորս ուղղություններում՝ օրենսդրական և քաղաքականության շրջանակին վերաբերող միայն առաջին փուլի (Phase 1) հենանիշների (benchmarks) կատարման առաջընթացի գնահատմանը։ Պատվիրակության այցի արդյունքում կձևավորվի Գործողությունների ծրագրի վերաբերյալ Եվրոպական հանձնաժողովի առաջին գնահատման զեկույցը, որը նախատեսվում է հրապարակել 2026թ գարնանը։
Գնահատումը կիրականացվի երկաստիճան ձևաչափով՝ կատարողականի վրա հիմնված․
նախնական հենանիշներ՝ օրենսդրական և քաղաքականության շրջանակի ձևավորման վերաբերյալ,
երկրորդ փուլի հենանիշներ՝ դրանց գործնական իրականացման և կիրառության վերաբերյալ։
ԵՄ հանձնաժողովը պարբերաբար կներկայացնի առաջընթացի հաշվետվություններ՝ հիմնվելով տեղում իրականացվող գնահատումների, անդամ պետությունների փորձագետների դիտարկումների և Հայաստանի կողմից տրամադրվող մանրամասն տեղեկությունների վրա։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. 5 տարի առանց վաղաժամ վերաբացման. խիստ սահմանափակումներ օնլայն կազինոների համար
Ազգային ժողովում քննարկվել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի ներկայացրած օրենսդրական նա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վերիշեն գյուղի խաղաղ բնակչի տունն է. Թաթոյանը կադրեր է հրապարակել
Հայաստանի Սյունիքի մարզի Վերիշեն գյուղի խաղաղ բնակչի տունն է, որ ավերվել է այս գիշերվա ադրբեջանական թիրախային զինված հար...
Այս պահին Բագրատաշենի անցակետում հերթ չկա․ դեսպանը շրջայց է կատարել
Վրաստանում Հայաստանի դեսպանությունից տեղեկացնում են, որ դեսպան Սադոյանը շրջայց է կատարում Բագրատաշենի անցակետում, նա հան...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տաջիկստանի կողմն անտեսում է սահմանին կրակի դադարեցման պահանջները. իրավիճակը լարված է
Տաջիկստանը սահմանին հակամարտությունում օգտագործում է զինված ուժեր, ինչը հակասում է համաձայնագրերին ։ Բացի այդ, տաջիկ զին...