ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վերիշեն գյուղի խաղաղ բնակչի տունն է. Թաթոյանը կադրեր է հրապարակել
Հայաստանի Սյունիքի մարզի Վերիշեն գյուղի խաղաղ բնակչի տունն է, որ ավերվել է այս գիշերվա ադրբեջանական թիրախային զինված հարձակման հետևանքով, ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը։
«Ադրբեջանը հրթիռներով հարվածել է գյուղին, ինչպես վկայում են խաղաղ բնակիչները, գիշերը ժամը 01։20-ին` առաջին հարվածից 1 հրթիռ ուղիղ հարվածել է տանը, 2 հրթիռ ընկել է անմիջապես տան հարևանությամբ։ Հարձակման պահին բնակիչները եղել են տանը և միայն հրաշքով են փորկվել։
Տան հարևանությամբ մի քանի կիլոմետր հեռավորությամբ որևէ զորամաս կամ զինվորական հիմնարկ գոյություն չունի։
Փաստերը վկայում են, որ սա ակնհայտ պատերազմական հանցանք է, որ կատարվել է մարդկանց սպանելու և քաղաքացիական բնակավայրն ավերելու նպատակով։
Միջազգային կառույցները պարտավոր են հասցեական արձագանքել՝ կանխելու համար ադրբեջանական հանցանքներն ու ցեղասպան քաղաքականությունը», - գրել է Թաթոյանը։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վիրավոր հայ զինծառայողին ադրբեջանցիները բուժօգնություն են ցուցաբերել, հետո գերեվարել․ հայրն ահազանգում է
Ֆեյսբուքյան օգտատեր Բարսեղ Գիշյանը տեսանյութ է տարածել իր էջում՝ կից գրառմամբ. «Ես ուզեմ կամ չուզեմ իմ տղայի այս վիդեոն...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ջերմուկում գնդակոծվում են քաղաքացիական ենթակառուցվածքները
Ջերմուկում գնդակոծվում են քաղաքացիական ենթակառուցվածքները։ Տեսանյութ է հրապարակվել, որտեղ լսվում են կրակոցների և պայթյու...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՊՆ-ն ժամը 18։00-ի դրությամբ նոր տեղեկություններ է հայտնում
Ժամը 18։00-ի դրությամբ հայ–ադրբեջանական սահմանագծին իրադրությունը շարունակում է լարված մնալ։ Տեղեկությունը ճեպազրույցի ժ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արևային կայանի մետաղյա մասերը բարբարոսաբար կտրատվում են և օգտագործվում որպես բեմերի հիմք և բառի ստոյկաներ
Պարիս Հերունու կողմից ավարտին չհասցված Արևային կայանի մետաղյա մասերը բարբարոսաբար կտրատվում են և օգտագործվում որպես բեմե...